Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
Հասարակություն

Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ կատարված աշխատանքի հիմնական արդյունքները՝ քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագրի մշակումից մինչև միջազգային հավատարմագրում, դասախոսների կարողությունների զարգացում և թվային կրթական միջավայրի ստեղծում։ Քննարկվեցին նաև ձեռք բերված արդյունքները պահպանելու և գործընկերների համագործակցությունը շարունակելու հնարավորությունները։

«Capacity Building in Higher Education Curriculum Development-Joint MA Program in Political Science» («JoPScip») ծրագիրը միավորել է չորս երկրների համալսարանների՝ նպատակ ունենալով զարգացնելու քաղաքագիտության կրթությունը և ամրապնդելու Արևելյան գործընկերության տարածաշրջանի բուհերի կարողությունները։ Նախաձեռնությունը միտված է նաև կրթության միջոցով արդյունավետ կառավարման, խաղաղության, անվտանգության և ակտիվ քաղաքացիության խթանմանը։

Ծրագրի առանցքային արդյունքը «Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում» («Political Science-Integration and Governance», «PoSIG») համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մշակումն է։ Այն նախատեսում է միջազգային ակադեմիական համագործակցություն, ինչպես նաև ուսանողների համար տարբեր երկրների համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություններ՝ խթանելով ակադեմիական շարժունությունը, փորձի փոխանակումն ու բարձրագույն կրթության միջազգայնացումը։

Համաժողովի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ ծրագրի իրականացման ընթացքում հանդիպած դժվարություններին՝ ընդգծելով, որ նախաձեռնության հաջողության համար կարևոր էր գործընկերների միասնական աշխատանքն ու ակադեմիական համագործակցությունը քաղաքական ազդեցություններից զերծ պահելու սկզբունքը։

«Ակադեմիական ոլորտը պետք է զերծ լինի քաղաքական ազդեցություններից և առաջնորդվի զուտ ակադեմիական նպատակներով։ Ծրագրի իրականացման ընթացքում, չնայած բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և լիցենզավորման ընթացակարգերի վերանայմանը, նախարարությունն աջակցեց նախաձեռնությանը և տրամադրեց անհրաժեշտ լիցենզիան։ Սա Կառավարության աջակցության կարևոր դրսևորում էր։ Կարծում եմ՝ փակման համաժողովը ծրագրի առաջին փուլի ավարտն է, և հաջորդ փուլը դեռ առջևում է»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Ծրագրի երեք տարվա աշխատանքն ու հիմնական արդյունքները ներկայացրեց «JoPScip»-ի համակարգող, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) ներկայացուցիչ Անանո Գորգոձեն։ Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն ի սկզբանե միայն համալսարանների կարողությունների զարգացումը չէր. այն միտված էր նաև տարածաշրջանում քաղաքագիտության կրթության ամրապնդմանը և տարբեր երկրների քաղաքական գործընթացների համեմատական ուսումնասիրության հնարավորությունների ընդլայնմանը։

«Մեր նպատակը միայն համալսարանների կարողությունների զարգացումը չէր։ Մենք ցանկանում էինք նպաստել տարածաշրջանում կառավարման, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը՝ պատրաստելով նոր սերնդի առաջնորդների, որոնք կկարողանան մասնակցել այդ փոփոխություններին»,- նշեց նա։

Ծրագրի կարևոր ուղղություններից էին նաև դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացումը, դասավանդման նոր մեթոդների կիրառումը և թվային կրթական ենթակառուցվածքների ստեղծումը։ Երեք տարվա ընթացքում կազմակերպվել են վերապատրաստումներ և փորձի փոխանակման հանդիպումներ, իսկ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները համագործակցել են ուսումնական բովանդակության ու մոդուլների մշակման և դասավանդման մոտեցումների կատարելագործման ուղղությամբ։

Ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև վիրտուալ կրթական միջավայր, որը նախատեսված է գործընկեր համալսարանների համատեղ ուսուցման, դասավանդման և ակադեմիական համագործակցության համար։ Ստեղծված այդ հարթակը կշարունակի ծառայել բուհերին նաև ֆինանսավորման ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության և փորձի փոխանակման լրացուցիչ հնարավորություններ։

Արդյունքներից է նաև համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արտաքին գնահատումն ու հավատարմագրման գործընթացը։ ԵՊՀ ռեկտորի ելույթում նշվեց, որ «AQ Austria»-ի արտաքին գնահատման ընթացքում հաստատվել է ծրագրի համապատասխանությունը կիրառելի չափանիշներին։ Համատեղ մշակված ուսումնական ծրագիրն ընդգրկում է վեց մոդուլ և 85 դասընթաց՝ գործընկեր հաստատությունների միջև կրթական հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Միջազգային համագործակցության նշանակությանը ու ծրագրի արդյունքները կրթական ավելի լայն համայնքին փոխանցելու կարևորությանը անդրադարձավ նաև Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։ Անդրադառնալով «JoPScip» ծրագրի նշանակությանը՝ նա շեշտեց. «Արժեքավորը միայն ծրագրի շրջանակում ստեղծված արդյունքները չեն, այլև այն գիտելիքն ու փորձը, որ մասնակիցները ձեռք են բերում և հետագայում փոխանցում ակադեմիական համայնքին։ Ծրագրի շնորհիվ գործընկեր համալսարաններն ամրապնդել են համատեղ մագիստրոսական ծրագրեր մշակելու իրենց կարողությունները։ Այս փորձի փոխանակումը կարող է խթանել նոր նախաձեռնություններ և միջազգային համագործակցության հնարավորություններ ստեղծել նաև այլ բուհերի համար»։

Նրա խոսքով՝ «Էրազմուս+»-ի ծրագրերը համալսարաններին հնարավորություն են տալիս եվրոպական, տարածաշրջանային և միջազգային փորձի փոխանակման արդյունքում ներդնելու նոր մոտեցումներ և ձևավորելու համագործակցություններ, որոնք կարող են շարունակվել նաև ֆինանսավորման ավարտից հետո։ Այս համատեքստում «JoPScip»-ը հիմք կդառնա կրթական համագործակցության նոր նախաձեռնությունների համար։

Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքագիտության ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին։ Մասնավորապես՝ քննարկվեց բակալավրի կրթական մակարդակում համագործակցությունը զարգացնելու և «Էրազմուս+»-ի շրջանակում նոր նախաձեռնություններ մշակելու գաղափարը, ինչը կընդլայնի ծրագրի շրջանակում ձևավորված կապերը և կնպաստի միջազգային կրթական փորձի հետագա տարածմանը։