Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Վաղ առավոտյան բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ: Նրանց առավոտյան ժամը 7-ին տներից են տարել: Այս մասին հայտնում է «News.5tv.am»-ը։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։
Արթիկ համայնքի «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Ազատության» հետ զրույցում ևս հայտնել էր, որ իրենց թիմակիցներից ևս կան բերման ենթարկվածներ և այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում են։