Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Հասարակություն

COP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Մերիդիան կենտրոնի Կապույտ գոտում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումը և Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ֆորումը հիշեցնում է կարևոր սկզբունքի մասին՝ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանում իրականացվող գիտակրթական բարեփոխումների մասին

«Կենսաբազմազանության, կլիմայի, բնական ռեսուրսների, պարենային անվտանգության և առողջության խնդիրները փոխկապակցված են։ Դրանց լուծումը պահանջում է գիտության, քաղաքականության և հասարակության համատեղ աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս մոտեցումն ընկած է նաև Հայաստանում իրականացվող գիտակրթական բարեփոխումների հիմքում։

Նախարարը տեղեկացրել է՝ 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը նոր հիմքեր է ստեղծում կրթության և հետազոտությունների ինտեգրման համար։ Գիտության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների թվում են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հետազոտությունները, տիեզերական տեխնոլոգիաները, այդ թվում՝ Երկրի զննությունը, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այս առաջնահերթություններն ամրապնդվում են պետական ներդրումներով։

Պետության հատկացումների աճի մասին

«2025 թվականին հետազոտություններին և մշակումներին հատկացվել է 40,2 միլիարդ դրամ՝ շուրջ 2,8 անգամ ավելի, քան 2018 թվականին։ Մինչև 300 տոկոսով աճել է ատեստավորված գիտաշխատողների վարձատրությունը, գիտական ենթակառուցվածքների արդիականացման համար հինգ տարվա ընթացքում հատկացվել է շուրջ 20 միլիարդ դրամ, տարեկան իրականացվել են շուրջ 20 դրամաշնորհային ծրագրեր։ Հայաստան է տեղափոխվել արտերկրի առաջատար գիտական կենտրոնների ավելի քան 40 գիտնական, ևս 60-ը հեռավար ղեկավարում են նոր գիտական ստորաբաժանումներ ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում։ Երևանի պետական համալսարանում գործարկված գերհամակարգչային կենտրոնի հաշվողական հզորությունները կարող են ծառայել նաև բնապահպանական տվյալների վերլուծությանն ու կլիմայական գործընթացների մոդելավորմանը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

Բնապահպանական հետազոտությունների մասին

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բնապահպանական հետազոտություններն ընդգրկված են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային մրցույթներում, այդ թվում՝ ԵՄ «Եվրոպական կանաչ գործարքի» առաջնահերթություններին համապատասխանող հետազոտությունների աջակցության և Հայաստան-Գերմանիա համատեղ գիտական ծրագրերում։

Կայուն զարգացման սկզբունքները կրթական ծրագրերում ներառելու մասին

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կայուն զարգացման սկզբունքների ներառումը կրթական ծրագրերում։ Նա նշել է, որ «Էրազմուս+»-ի T-GREEN նախագծով մշակվել են կանաչ տնտեսության և տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրեր, իսկ NASA-ի աջակցությամբ իրականացվող GLOBE միջազգային ծրագրի հետ նախատեսվող համագործակցությունը հնարավորություն կտա աշակերտներին դեռ դպրոցական տարիքից մասնակցելու բնության գիտական դիտարկումներին։

«Կայուն զարգացման սկզբունքներն արտացոլված են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրում՝ ջրային ռեսուրսների խնայողությունից մինչև կենսաբազմազանության պահպանություն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։

Գիտական հետազոտությունների արդյունքներով որոշումներ ընդունելու մասին

Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության և գիտության առանցքային դերը՝ կարևորելով բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությունը և գիտական արդյունքների հիման վրա որոշումների կայացումը։

«Մեզ համար չափազանց կարևոր է ունենալ կրթության և գիտահետազոտական այնպիսի համակարգ, որը կծառայի կենսաբազմազանության և բնության պահպանության օրակարգի իրականացմանը։ Անհրաժեշտ է, որ գիտական հետազոտությունների արդյունքները հիմք ծառայեն մեր կողմից ընդունվող որոշումների համար։ Մյուս կարևոր ուղղությունը հասարակության շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորումն է, որպեսզի մեր քաղաքացիներն առավել պատասխանատու վերաբերմունք ցուցաբերեն բնության և հասարակության նկատմամբ»,- նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ համաժողովը հնարավորություն կընձեռի մասնագիտական քննարկումների և գործնական առաջարկությունների մշակման համար՝ վերահաստատելով դրանք Հայաստանի կրթության և գիտահետազոտական ոլորտներում կիրառելու պատրաստակամությունը։

Գիտության և քաղաքականության ֆորումում քննարկվող հարցերի մասին

Բացման խոսքով հանդես են եկել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Կենսաբանական գիտությունների միջազգային միության, Տոկիոյի համալսարանի, Հումբոլդտի ինստիտուտի և Սմիթսոնյան ինստիտուտի ներկայացուցիչներ։

Երկօրյա ֆորումի ընթացքում նախատեսվում է 17 թեմատիկ նիստ՝ նվիրված կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, բնական ռեսուրսների կառավարման, պարենային անվտանգության և հանրային առողջության փոխկապակցված խնդիրներին։

Հոկտեմբերի 24-ի քննարկումների առանցքում կլինեն էկոհամակարգերի կառավարումն ու վերականգնումը, կենսաբազմազանության մշտադիտարկումը, բնապահպանական տվյալների և արհեստական բանականության պատասխանատու կիրառումը, ինչպես նաև բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորումը։

Հոկտեմբերի 25-ին կքննարկվեն գիտական տվյալները քաղաքական որոշումների վերածելու մեխանիզմները, պահպանվող տարածքների ընդլայնումը, միջազգային գիտական համագործակցությունը և աղետներից ու հակամարտություններից հետո էկոհամակարգերի վերականգնումը։

Կընդունվի հայտարարություն, որը կներկայացվի COP17-ի բարձր մակարդակի լիագումար նիստում

Քննարկումներին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող հետազոտողներ և փորձագետներ, այդ թվում՝ Ռաթգերսի համալսարանի պրոֆեսոր Պամելա ՄաքԷլվին, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Քենսուկե Ֆուկուշին, ինչպես նաև Հայաստանի գիտական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։

Ֆորումն անցկացվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի գնահատման համատեքստում։

Նախատեսվում է ընդունել ամփոփիչ հայտարարություն՝ քննարկումների հիմնական ուղերձներով և գործնական առաջարկություններով, որը կներկայացվի COP17-ի բարձր մակարդակի հատվածի լիագումար նիստում։ Կպատրաստվի նաև հետֆորումային զեկույց՝ ներկայացնելով առկա մարտահրավերներն ու առաջնահերթ գործողությունները։