Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:
Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության:
Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով կա 2 զոհ։