Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կողմից

Ապրիլի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահ Ֆրանսիսկո Ալոնսո Ռոդրիգեսին:

Պարոն Ռոդրիգեսը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպության խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային խաղաղության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արտգործնախարարի անձնական ներդրումը գնահատելով, որոշում է կայացրել Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի ոսկե մեդալով։ Այս մասին տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարությունից:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց՝ լիգայի պարգևին արժանանալու համար՝ վստահեցնելով, որ, իբրև ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ, Հայաստանի արտգործնախարարն իր առաջնահերթ պարտականություններից է համարում պայքարել մարդու իրավունքների, առաջին հերթին՝ կյանքի իրավունքի պաշտպանության, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Ֆրանսիսկո Ռոդրիգեսը նշեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում դիտարկվում է որպես ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ պայքարի առաջամարտիկ, և այդ գործում կարևորեց Էդվարդ Նալբանդյանի անձնական ներդրումը` որպես հարցը մշտապես միջազգային ուշադրության կենտրոնում պահող բարձրաստիճան պաշտոնյա: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահին՝ գլոբալ ֆորումին մասնակցելու և դրա աշխատանքներին իր նպաստը բերելու համար։

Տեղեկանք. Մարդու իրավունքների իսպանական լիգան մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության իսպանական լիգայի իրավահաջորդն է, որը հիմնադրվել է 1913թ.՝ նպատակ ունենալով տարածել և վերահաստատել մարդու անօտարելի անձնական իրավունքները: Այս կազմակերպության անդամներից են եղել ժամանակի հայտնի մտավորականներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, այդ թվում՝ Դալին, Օրտեգայի Գասետը, Միրոն, Գարսիա Լորկան, Ամերիկո Կաստրոն:

Մարդու իրավունքների իսպանական լիգան իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանություն միջազգային ատյաններում: Այն նաև օժտված է հատուկ խորհրդատվական կարգավիճակով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալը շնորհվում է խաղաղության հաստատման, իրավահավասարության և մարդու իրավունքների բնագավառներում ունեցած ավանդի համար: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի տարբեր ազգային լիգաների կողմից, պարգևատրվել են այնպիսի անձինք, ինչպիսիք են Նելսոն Մանդելան, Մայր Թերեզան, Կարդինալ Վիսենտե Տառանկոնը, մի շարք նախկին նախագահներ, վարչապետեր, ՄԱԿ մարդու իրավունքների ոլորտի պաշտոնյաներ: