Շարլ Ազնավուրը ներկա է եղել Սերժ Ավետիքյանի ֆիլմի փակ ցուցադրությանը
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ներկա է եղել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Celui qu`on attendait» ֆիլմի փակ ցուցադրությանը, որը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում։
Ֆիլմը դիտելուց հետո շանսոնյեն ռեժիսորի հետ շրջել է իր պատվին անվանակոչված հրապարակով և մոտեցել սեփական անունը կրող աստղին: