Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Արցախցիներն ապացուցել են, որ սեփական ունեցվածք գոյություն չունի. ամեն սեփականություն բանակինն է

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է քառօրյա պատերազմի ընթացքում Արցախի տնտեսությանը հասցված վնասներին, ուղարկվող օգնություններին, դրա տնօրինմանն ու այն ոլորտներին,  ուր դրանք ուղղվելու են:

Այս մասին գրում է tert.am-ը:
– Պարոն վարչապետ, կներկայացնե՞ք, թե ապրիլյան  օրերին ինչ ծավալի վնասներ է հասցվել Արցախի տնտեսությանը և ի՞նչ աշխատանքներ են տարվում վերականգնման ուղղությամբ:

– Վնասները մենք պետք է բաժանենք երկու մասի՝ ուղղակի և անուղղակի, ուղղակի վնասներ արդեն հաշվվում է մի քանի հարյուր միլիոն դրամ՝ մոտ 400-500, իսկ անուղղակի վնասների ծավալը,  ենթադրվում է, որ մի քիչ ավելի մեծ է լինելու.  տնտեսության մեջ պատկերը միանգամից չի երևում և իր ազդեցությունը կերևա  հետագայում: Սկսած ներդրումներից, այսինքն՝ եթե ինչպիսի վարքագիծ կորդեգրեն  Ղարաբաղում ներդրողները, և այլ գործոններով, որոնք ցույց կտան, թե այս չորսօրյա  պատերազմն ինչ ազդեցություն կթողնի Արցախի տնտեսության վրա:

Ես համոզված եմ, որ շատ հայերի մոտ նորից կարթնանա ցանկություն` մասնակցելու ներդրումային ծրագրերին, քանի որ մենք այս օրերին հասկացանք, որ ամենամեծ արժեքը մարդն է, իսկ պաշտպանության համար ամենակարևորը` զինվորն է: Իսկ առանց տնտեսության անհնարին է ունենալ բանակ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր: Դրա համար շատ դժվար է այս պահին գնահատել:

Միանշանակ, դա (ապրիլյան պատերազմի վնասները) իր ազդեցությունը կունենա փոքր և միջին ձեռնարկատիրության վրա և նաև թե այս ընթացքում և թե   առաջիկայում խնդիրներ ենք ունենալու գյուղատնտեսական աշխատանքներում.  ժամկետը, որին համընկան այս իրադարձությունները, ակտիվ գյուղատնտեսական է,  հատկապես գարնանացանի, երբ պետք է սածիլը դրված լինի, իսկ հողը պատրաստված, բայց երկրի ողջ ջանքերն ուղղված էին մարտադաշտը   սպասարկելուն: Եվ մյուս կողմից, հանրապետության արական սեռի ներկայացուցիչները գտնվում էին առաջնագծում: Կրկնում եմ` այդ առումով ևս  դժվար է լինելու հաշվարկելը, ինչը մենք կարող ենք տարեվերջին` մեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներով գնահատել, թե ինչ վիճակ ենք ունեցել տնտեսության մեջ:
-Պարոն  վարչապետ Մատաղիսի և Թալիշի բնակավայրերի հետ ինչ վերականգնման  աշխատանքներ են տարվում  և ինչպես է կարգավորվելու  մարդկանց  վերադարձն իրենց տներ:
– Շատ հեշտ է լինելու վերականգնելը, Մատաղիսում արդեն իսկ աշխատանքները  սկսված են, և ինձ թվում է` օրերի հարց է ամբողջ ավերվածությունները վերականգնելը: Թալիշում խնդիրը մի փոքր հոգեբանական է լինելու: Մենք  հանդիպումների ժամանակ զգում ենք, որ այն, մանավանդ թալիշցիների մոտ, շատ երկար է մնալու: Գյուղ, որ մի քանի անգամ նման իրավիճակում է եղել, որտեղ  մարդիկ արդեն  երկու անգամ  տեսել են երեխայի լացը փախուստի ժամանակ: Բարդ է լինելու, և գյուղը վերականգնելը և մեր հայրենակիցներին հետ` գյուղ տանելը  ժամանակի խնդիր է, որն ինչ-որ առումով կայունությամբ է պայմանավորված: Թե ինչքանով է մարդը երաշխավորված լինելու, որ սա վերջին անգամն էր: Դրա համար, բնակարանները վերականգնելը, դեռ չի նշանակում,   որ մենք Թալիշը բերելու ենք նախկին տեսքի: Կոնկրետ Մատաղիսում ավելի հեշտ է լինելու:

 

-Իսկ ինչ-որ  ֆինանսական  աջակցություններ կլինե՞ն:
– Ես երեկ հասցրել եմ լինել Մատաղիսում և ասել եմ,  նույնը թալիշցիներին է վերաբերում, որ ամեն ինչով աջակցելու ենք, սոցիալական նոր երաշխիքներ, նոր ծրագրեր ենք ներդնելու, բայց դա չի կարևորը, կարևորը, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց երեխայի ապագան երաշխավորված է, որ այն անվտանգ է: Իսկ աջակցության համար շատ լայն գործիքակազմ ունենք: Պետք է նշեմ, որ բավական շատ օգնություններ ենք ստացել՝ սկսած կենցաղային ապրանքներից ու առարկաներից, մինչև դրամական: Մարդիկ պատրաստ են նաև շինանյութերի առումով, և ոչ մի  խնդիր չենք ունենալու, ոչ էլ նրանք են ունենալու, որովհետև այդ ամենը նախատեսված է առաջին հերթին նրանց համար: Սակայն, սա ևս ժամանակի հարց է:
– Պարոն Վարչապետ ԼՂՀ կառավարության  համայն հայությանն ուղարկված աջակցության մասին կոչը ի՞նչ արձագանքներ է ստացել, ինչքա՞ն  գումար է փոխանցվել Արցախի կառավարության հաշվեհամարին  և այդ գումարներն ինչին են  ուղղվելու:
– Արդեն ապրիլի 2-ին առավոտյան ես սկսեցի զանգեր ստանալ Ամերիկայից մինչև Ավստրալիա, հեռախոսս չէր անջատվում և բոլորն ասում էին`ինչո՞վ օգտակար լինենք, մենք ուզում ենք օգնություն փոխանցենք: Իսկ Հայաստանի մասին  ընդհանրապես խոսք չկա. բոլորը պատրաստ էին ինչ ունեին` վերցնել  ու հասցնել  Ղարաբաղ: Դրա համար մենք փորձեցինք կանոնակարգել գործընթացը,  առաջին հերթին, որպեսզի քաոսային իրավիճակ չլինի, կազմակերպված լինի, որ օգնությունները  պահեստավորվեն և, վերահսկվեն, որովհետև, եթե խոսքը սննդի մասին է, մենք պետք հասկանանք, վստահ լինենք, որ այդ ապրանքը անվտանգ է:  Դրա  համար սկսեց աշխատել սննդի անվտանգության ծառայությունը: Այո, եղել են  ապրանքներ, որոնք ժամկետանց էին, միգուցե մարդիկ չէին իմանում: Իհարկե, նման ապրանքները շատ քիչ էին, բայց մենք պարտավոր էինք կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, ինչի համար մենք միանգամից սկսեցինք երեք ուղղությամբ աշխատանք իրականացնել՝ պարենային, ոչ պարենային և դրամական: Առաջին երկու օրը խոսքը միայն պարենային աջակցության մասին էր, հետո մենք գույքագրում էինք, թե ինչ խնդիրներ ու կարիքներ ունենք առաջնագծում: Եվ  ընդհանուր սպասարկման հետ, եթե մարդիկ զանգում էին` ասում ինչո՞վ կարող ենք օգտակար լինենք, մենք էինք հուշում` ինչ է պետք: Պարենային հարցում պետք է նշեմ, որ խոշոր պահուստներ կային Արցախում: Ի վերջո, մենք պարտավոր էինք պատրաստ լինել և այդ  հարցում այդքան էլ խնդիրներ չունեինք, թեպետ  օգնության ամենամեծ ծավալը պարենային էր` մոտավոր հաշվարկով` 1,200 միլիարդ դրամի:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում