Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Ադրբեջանը ռազմական նպատակներ չուներ, նրա նպատակները քաղաքական էին

«Ադրբեջանն անհրաժեշտություն ունի կրակելու, որովհետեւ եթե չկրակի, աշխարհում բոլորը կմոռանան Ղարաբաղի մասին: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածը էսկալացիա էր, որը տեղավորվում է Ադրբեջանի քաղաքականության տրամաբանության մեջ»: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Տարիներ առաջ խոսքը գնում էր միայն դիպուկահարների կրակոցների մասին, հետո դա ընդլայնվեց աշխարհագրական առումով՝ հասնելով մինչեւ հայ-ադրբեջանական սահման, հետո գործի դրվեցին ծանր հրետանին, օդուժը, եւ ստեղծվեց այն իրավիճակը, որն ունեցանք ապրիլի սկզբին: Այսինքն՝ էսկալացիայի նման մակարդակ դեռ չէր եղել, բայց տրամաբանությունը լրիվ տեղավորվում է Ադրբեջանի քաղաքականության մեջ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է ՊՆախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի իրարամերժ հայտարարություններին՝ կապված տարածքներ հանձնելու հետ, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ դրանք տարբեր մարդկանց՝ զինվորականի եւ դիվանագետի կողմից արված հայտարարություններ են:

«Սեյրան Օհանյանը խոսել է որպես զինվորական՝ նկատի ունենալով մարտական նշանակության դիրքերը, որոնք ապահովում են անվտանգությունը: Տիկին Նաղդալյանը նկատի ունի, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, այսինքն՝ վերադառնալ բանակացությունների այն իրավիճակին, որը կար մինչեւ ապրիլի 1-ը»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունները բացահայտեցին հայ-ղարաբաղյան եւ ադրբեջանական բանակի ոչ միայն քանակական, այլեւ որակական տարբերությունները: Չնայած ծավալված լայնածավալ ռազմական գործողություններին, նրա խոսքով, ապրիլի սկզբին կատարվածը պատերազմ անվանել չի կարելի:

«Բացի քանակական տարբերությունից, որակական հսկայական տարբերություն կային այնտեղ: Դիվերսիոն խմբերը հարձակվել են 18 տարեկանների վրա, իսկ դիվերսիոն խմբերի պատրաստումը նույնքան ծախսատար է, որքան օդաչուների պատրաստումը: Երկրորդ, այն բախումները որ տեղի ունեցան, մարտական գործողություններ էին, բայց դա պատերազմ անվանել չի կարելի. պատերազմը բոլորովին այլ բնույթ ունի: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական նպատակներ չուներ, նրա նպատակները քաղաքական էին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նկատեց, որ ձեռքբերված հրադադարի խախտումները եւ ամեն օր գրանցվող զոհերը ադրբեջանական կողմի վարած քաղաքականության հետեւանք են:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան խնդիրը չմոռացվի միջազգային հանրության կողմից՝ հատկապես հիմա՝ Սիրիայի, Իրաքի, Դոնեցկի, Քուրդիստանի եւ մյուս տարածքների ֆոնին: