Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Թուրքայում աշխատող Հայաստանի քաղաքացիները ճնշման գործիք են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  հայերի վերաբերյալ արված հայտարարության մասին Newspress.am-ը զրուցեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

-Ի՞նչ է փորձում ակնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը: Արդյո՞ք սա կարելի է սպառնալիք համարել:

– Սա նորություն չէ, առաջին անգամ չէ նմանատիպ հայտարարությունն Էրդողանի կողմից, և ոչ էլ անկանխատեսելի էր, եթե հաշվի առնենք ապրիլյան իրավիճակը: Մի քանի տարի առաջ ևս Էրդողանը փորձեց օգտագործել հայաստանցիների՝ Թուրքիայում աշխատելու հանգամանքը, երբ պետք էր քաղաքական ճնշում գործադրել հայաստանյան կողմի վրա: Այս անգամ էլ հռետորաբանությունը գրեթե նույնն է, ուղղակի նախկին ուռճացված թվերի հարցում Թուրքիայի ղեկավարն ավելի համեստ է: Ակնհայտ է, որ Էրդողանի համար այդ երկրում աշխատող Հայաստանի քաղաքացիները Երևանի նկատմամբ ճնշում գործադրելու գործոն են, և տարբեր առիթներով այս հարցը շահարկվում ու շահարկվելու է: Էրդողանը հիշատակել է նաև այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը՝ ներկայացնելով, որպես բարի կամքի դրսևորում: Սա ևս ցույց է տալիս, որ Էրդողանի ուղերձները ոչ միայն անկեղծ չեն, այլ հստակ քաղաքական և քարոզչական խնդիրներ են լուծում՝ փորձելով Թուրքիան և իր ղեկավարին դրական իմիջով ներկայացնել և հետագայում տարբեր ամբիոններից շահարկվել: Վերը նշված իր խոսքերով Թուրքիայի նախագահը ցույց է տալիս նաև այն, որ հակառակ իր իսկ այն պնդման, թե «իրենց բարի կամքի» արդյունքում են հայաստանցիները կարողանում աշխատել Թուրքիայում, իրականում դա ոչ թե «բարություն» է, այլ Էրդողանի իսկ խոսքերից դատելով՝ քաղաքական հաշվարկ ու ճնշում գործադրելու լծակ:

-Էրդողանը նշել է նաև, որ Ռուսաստանը ներկա իրավիճակում չի կարող բացահայատ աջակցել Հայաստանին, քանի որ փոխշահավետ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Ի՞նչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը:

-Կարծում եմ՝ Էրդողանը, մեծ հաշվով, իրականությունն է փոխանցել, քանի որ ռուսաստանյան կողմը պատրաստ չէ տարածաշրջանում իր հիմնական դաշնակցի՝ Հայաստանի համար որոշակիորեն հետ կանգնել իր պետական շահերից և հետաքրքրություններից, ինչի օրինակներից մեկն էլ սպառազինության շարունակական վաճառքն է ադրբեջանցիներին: Դաշնակցային հարաբերությունները ոչ միայն շահերի համընկնումն է, այլ նաև դաշնակցի համար երբեմն սեփական շահերից հետքայլ կատարելը, ինչը, ցավոք, Մոսկվայի դեպքում չենք տեսնում:

-Արդյո՞ք Թուրքիան կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում:

-Ոչ միայն կարող է, այլ նաև հանդիսանում է: Թուրքիան փորձում է փոխել Մինսկի խմբի ձևաչափը, մշտապես քննադատում այս կառույցին, իսկ հաշվարկը պարզ է՝ ավելի լայն և ուղղակի ներգրավում ունենալ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին, իսկ Անկարայի ներգրավման ծավալների աճը նշանակում է, որ ադրբեջանական կողմը ստանալու է իր շահերն ամբողջապես պաշտպանող, հակահայ քաղաքականության կրող կողմ, որը, իհարկե, չի կարող կողմնապահ չլինել: Ուստի հայաստանյան կողմը պետք է ամեն հնարավոր կերպ Թուրքիային հեռու պահի բանակցություններին ուղիղ ներգրավումից: