Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Հովիկ Աբրահամյանի շնորհակալությունը` օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանին

Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը անցյալ շաբաթվա վերջին ԴԱՀԿ աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պաշտոնակատար Արմեն Հարությունյանին և արդյունավետ աշխատանք մաղթել նրան:

Միաժամանակ նա համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին:

Եվ ուշադրություն՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:

Եթե հաշվի առնենք, որ այս «կայացած գերատեսչությունը» որպես իր առջև ծառացած խնդիր տեսել է բնակչության միակ սեփականությունը ձեռքից վերցնելը, հաշվի չառնելով անգամ ազատամարտիկի, թե շարքայինի կարգավիճակը` ուրեմն կարելի է ասել, որ Միհրան Պողոսյանն իր գործը հաջողությամբ է պսակել. այսօր ազգաբնակչության գերակշռող մասը խնդիրներ ունի ԴԱՀԿ-ի հետ, արդարացի կամ անարդարացի:

Ինչ վերաբերում է Օֆշորային սկանդալին, ապա դա լրիվ առանձին պատմություն է, որը վերջնականապես խարանեց նախկին պաշտոնյային, մինչև իսկ այնքան, որ ինչպես newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, երկրի ղեկավարի հովանավորյալը, նույն ղեկավարի կողմից պարտադրաբար հեռացավ պաշտոնից:

Թեև իշխանական կուսակցությունը, իրեն հատուկ գործելաոճի համաձայն՝ «կրուտիտի քաղաքականությամբ», փորձում է հասարակությանը հրամցնել, թե այդ հրաժարականը, ոչ թե ամոթ, այլ հերոսություն էր:

Ու այստեղ խնդիրը, ոչ թե Միհրան Պողոսյանն է, այլ նրան իր «արդյունավետ աշխատանքի» համար շնորհակալություն ասողները:

Նույն սկզբունքով, կառավարության ղեկավարը պետք է շնորհակալություն հայտներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին իր «կառուցողական արկեր» տերմինի նորամուծության համար: Ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ նա ոստիկանապետ Վովա Գասպարյանի փոխարեն ներողություն խնդրեց:

Այսպես կարելի է նաև շնորհակալություն հայտնել ԱԺ մյուս փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, ով իր լայն ու հպարտ ճակատով հայտարարում էր հողերի զիջման մասին:

Հովիկ Աբրահամյանը սահմանին ռուսական զենքից զոհված 92 զոհերի հուղարկավորության օրերին լայն ժպիտով ընդունեց ու շնորհակալություն հայտնեց ՌԴ վարչապետ Մեդվեդևին՝ Երևան այցելելու համար:

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանի շնորհակալությունների շարքը կարելի է անվերջ թվարկել: Շնորհակալություն՝ ավելի հաճախ չարված գործերի համար, որոնց պատճառով այսօր ունենք այն՝ ինչ ունենք:

Այստեղ տեղին է հիշել մի անեկդոտ, թե ինչպես մի 80-ամյա ծերունի շնորհակալություն է հայտնում հանրապետականներին իր խաղաղ ու ապահով մանկության համար: Լսողները զարմանում են.

-Բայց այն ժամանակ հանրապետականներ չեն եղել.

-Բա ես էլ հենց դրա համար եմ շնորհակալ,-ասում է ծերունին: