Համալրվում է ԱԻՆ նվագախումբը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքի է հրավիրում մինչև 30 տարեկան, փողային գործիքներ նվագող երաժիշտների՝ նախարարության փողային նվագախումբը համալրելու նպատակով:
Դիմումներն ընդունվում են առձեռն` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի ՓԾ կադրերի բաժնում (հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):
Դիմելու դեպքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• անձնագիր (բնօրինակ և պատճեն)
• դիպլոմ (բնօրինակ և պատճեն)
• զինվորկան գրքույկ (բնօրինակ և պատճեն)
• ինքնակենսագրություն (CV)
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 31-78-62 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: