ԶԼՄ-ների քվեարկությամբ` Իվետայի ելույթը ճանաչվել է լավագույնը
«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի առաջին փորձը Շվեդիայի Էրիքսոն Գլոբ արենայում հիացրել է ներկաներին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկությամբ Իվետայի ելույթը ճանաչվել է լավագույնը՝ հավաքելով 92 միավոր: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է, այնուհետ՝ զգալի տարբերությամբ, Նիդեռլանդները:
Ի դեպ, հենց Իվետան ու Սերգեյ Լազարևն են համարվում Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա ֆավորիտները:
