Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Մեղավորները պետք է պատժվեն. վրացագետը՝ հայ և վրացի երիտասարդների բախման մասին

Վրաստանում ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն իրենց ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց գյուղացիների կողմից կառուցված և իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր` հանդիպել են բազմաթիվ մարդկանց, որոնք խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում:

Նրանք հարևան Վալե քաղաքից էին և արդեն կես գիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանություն է տարել բազմաթիվ երիտասարդների:
Հայ և վրացի երիտասարդների առճակատման վերաբերյալ վրացագետ Ալիկ Էրոյանցը newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ նման միջադեպեր են տեղի ունենում Ջավախքում և դա այդքան էլ զարմանալի չէ Վրաստանի դեպքում, քանի որ Վրաստանի իրավապահ համակարգում առկա թերությունները դեռևս չեն հասել ավարտական փուլին: Իսկ պատճառն այն է, որ դեռ նախկին իշխանությունների և մասնավորապես Սաակաշվիլիի կառավարման առաջին տարիներին սկսված իրավական բարեփոխումների գործընթացը մի շարք ուղղություններով արտաքուստ հաջողված լինելուն զուգահեռ, բազմաթիվ չերևացող սև կողմերով «զարդարվեց», իսկ այդ ամենի հեղինակը հենց Սաակաշվիլին էր՝ իր մի շարք թիմակիցների հետ միասին:

«Թերևս 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ բացահայտված հայտնի «բանտային սկանդալը», մի շարք աղմկահարույց հանցագործությունների բացահայտման բացակայությունը, որոնցում ի դեպ, ըստ որոշ փաստերի, ներգրավված են եղել նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սաակաշվիլին, դրա ակնառու ապացույցն է»,-ասաց Ա. Էրոյանցը:

Ըստ վրացագետի, նման դեպքերը վերացնելուն, բացառելուն ուղղված ներկայիս իշխանությունների ջանքերը, դեռևս իրենց նշանակալի արդյունքը չեն ունենում, քանի որ խնդիրը, կարծես, արմատացած լինի, իսկ այս դեպքում ոստիկանության համակարգում աշխատող և վերոնշյալ «սև գործերում» ներգրավված նախկին իրավապահներից շատերը դեռևս հանդիսանում են այդ համակարգի ծառայողը, և վերջիններին այնտեղից մաքրելու գործընթացը դեռ շարունակվում է:

Ինչ վերաբերում է կոնկրետ ապրիլի 23-24-ին տեղի ունեցած դեպքին, ապա, ըստ Ալիկ Էրոյանցի, այդտեղ այլ կարծիք չի կարող լինել, պետք է կատարվի խիստ քննություն, և մեղավոր ոստիկանները համապատասխան պատիժ պիտի կրեն, հատկապես, եթե հաստատվի խնդրի այսպես ասած բարոյական մասը: Թեև դա լիովին չի լուծի խնդիրը, սակայն, այդ ուղղությամբ լուրջ առաջընթացի հնարավորություն կնախանշվի:

«Անշուշտ, հայկական համայնքը, թե՛ հասարակական կազմակերպությունները և թե՛ակտիվ գործիչները, ինչպես նաև Վրաստանում գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում նաև այդ երկրի օմբուդսմենն անմիջական ներգրավվածություն պետք է ունենան տվյալ գործընթացին, որ պեսզի հնարավորինս օբյեկտիվ քննություն անցկացվի և արդյունքը լինի արդարացի»,-ասաց նա, հավելելով, որ վերոնշյալ խնդիրը վերջին 10-12 տարիների ընթացքում խորը արմատներ է գցել Վրաստանում, այդ ոլորտի հանդեպ անվստահությունը հասարակության շրջանում չի դադարում քննարկման առարկա լինել, բռնաճնշումները, որոնք կապվում են ոստիկանության համակարգի հետ, այդ զարհուրելի երևույթը, թերևս գլխավոր գործոններից մեկն էր, որի հետևանքով Սաակաշվիլիի իշխանությունը պարտություն կրեց 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում:

Վրացագետը նաև հույս հայտնեց, որ գործող իշխանությունները նախորդների թողած վատ ժառանգությունը, նշված թերությունները հնարավորինս կմաքրեն իրավապահ համակարգից, այլապես առջևում սպասվող ընտրություններին իրենք ևս կարող են արժանանալ նախորդների ճակատագրին, այն է՝ հասարակությունը իր համակրանքը կարտահայտի այլ ուժերի նկատմամբ: