Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Մամուլ

Հայաստանի դժվարին ու ճակատագրական որոշումը

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր կառավարությունը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին՝ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագծին եզրակացություն տալու հարցը: Դատելով օրինագծի վերաբերյալ նախապես տարածված պաշտոնական հաղորդագրությունից, կառավարությունը ոչ մերժելու է, ոչ դրական եզրակացություն է տալու այդ օրինագծին` ըստ ամենայնի որեւէ ձեւակերպմամբ այն ուղարկելով խորհրդարան:

Հնարավոր է, իհարկե, որ, ի վերջո, բացասական եզրակացություն տրվի: Սակայն, անկախ դրանից, այս հարցն այսօր ամենաշատն է քննարկվում բոլոր հարթություններում, եւ դրա շուրջ տեսակետները բաժանվել են երկու մեծ խմբի. շատերը գտնում են, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ավելի նպաստավոր պահ չի եղել, ոմանք համարում են, որ դա, այնուամենայնիվ, հղի է վտանգներով, քանի որ կհանգեցնի լայնածավալ պատերազմի: Երկու տեսակետներում էլ, իհարկե, ճշմարտություն կա:

Սակայն երկու տեսակետներում էլ գերակայում է ավելի շատ էմոցիոնալ բաղադրիչը, քան սառը, պրագմատիկ հաշվարկը: Իսկ նման հաշվարկ, իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարի կանխատեսում` դրական եւ բացասական հետեւանքների, հնարավորությունների ու ռիսկերի գնահատմամբ, պետք է իրականացներ պետությունը` համապատասխան ինստիտուտներով, որոնք, սակայն, Հայաստանում բացակայում են: Որովհետեւ Հայաստանում բացակայում է գրեթե այն ամենը, ինչ կախված է արտաքին քաղաքականության հետ: Այն պարզ պատճառով, որ առնվազն մինչեւ ապրիլի 1-ը Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, իսկ այն, ինչ իրականացվում է ապրիլի 1-ից հետո` որպես արտաքին քաղաքականություն, կապ չունի կամ գրեթե կապ չունի արտաքին քաղաքականության ֆորմալ իրականացնողի` Արտգործնախարարության հետ: Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վտանգը միայն պատերազմը չէ:

Ղարաբաղի անկախության ճանաչման հիմքում պետք է դրված լինի տարիների դիվանագիտական աշխատանք, որը Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումից հետո կապահովեր գոնե մի քանի այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչում: Ակնհայտ է, որ նման աշխատանք, իրական, հայտարարություններից ու հռչակագրերից հեռուն գնացող աշխատանք չի արվել: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը չունի հարցի պատասխանը` ի՞նչ է հաջորդելու Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բոլոր պետական համակարգերից իրավիճակին համարժեք գործեցին միայն Զինված ուժերը, մյուս համակարգերի, առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության ոչ համարժեքության պայմաններում: Նույնը տեղի է ունենալու Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչման դեպքում. բանակը կատարելու է իր առջեւ դրված խնդիրները պատերազմի դաշտում, լավագույն դեպքում՝ դիվանագիտության անգործության, իսկ որ ավելի հավանական է` վնասակար գործունեության պայմաններում: Մեր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարվել է այնպես, որ ոչ միայն անհնար է դարձրել հայկական դիվանագիտության ջանքերով Ղարաբաղի անկախության ճանաչումն այլ երկրների կողմից, այլեւ անգամ անճանաչելի է դարձրել Հայաստանի Հանրապետությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում