Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայ եկեղեցին մեծ շուքով տոնեց Համբարձման տոնը

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Հարության քառասուներորդ օրը` մայիսի 5-ին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ
շուքով նշեց Համբարձման բերկրառատ տոնը, որի ընթացքում տոնախմբվում է նաև Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ.-ին
Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության պատմական հիշատակը: Տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հռչակվել է նաև իբրև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Այս առիթով Մայր Աթոռ էին ժամանել հայաստանյան թեմերի առաջնորդները և բազում ուխտավորներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տերունական օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Իր քարոզում Սրբազան Հայրն արդրադարձավ Համբարձման տոնի պատգամին` նշելով. «Հարությունից քառասուն օրեր անց Քրիստոս հավաքեց իր աշակերտներին և բարձրացավ Ձիթենյաց լեռը` երկինք համբարձվելու և Հայր Աստծու աջ կողմը նստելու:Համբարձման տոնը, որ մենք տոնում ենք այսօր, մեզ ամեն տարի հիշեցնում է, որ պարտավոր ենք հետևել Քրիստոսի օրինակին, կատարել Աստծու բոլոր պատվիրանները, ապրել այնպիսի կյանքով, որպեսզի երբ ժամանակը գա, կարողանանք համբարձվել, բարձրանալ և նստել Աստծու աջ կողմում»:

Խոսելով Տիրոջ կողմից Համբարձման ժամանակ աշխակերտներին տրված պատվիրանի մասին. այն է` քարոզել փրկության Ավետարանը` Եզնիկ արքեպիսկոպոսը ներկայացրեց Հայաստանում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների կողմից իրականացրած քարոզչությունը և Հայոց Եկեղեցու հիմնադրումը:

«Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները հաստատեցին Հայ Եկեղեցին, որով հայ ժողովٳրդը դարձավ Աստծու ընտրյալ նոր ժողովուրդը: Անշուշտ, մենք հասկանում ենք, որ բոլոր քրիստոնյաներն են Աստծու ժողովուրդ, սակայն ամեն մի Եկեղեցի` ազգային, թե տեղական, իր ամբողջության մեջ Աստծու Եկեղեցին է: Եվ այն վավերական եկեղեցի է այնքան ժամանակ, ինչքան որ ինքն իրեն զգում է Քրիստոսի համաշխարհային Եկեղեցու անբաժան մասնիկը: Եվ մեր ժողովուրդը երկու հազար տարի շարունակ ապրեց քրիստոնեական կյանքով և արժեքներով: Մեր ժողովուրդը միշտ հիշեց Համբարձման տոնը և զգաց, որ ինքը միշտ պետք է համբարձվի», – նշեց պատարագիչ Սրբազանը:

Այս կապակցությամբ Եզնիկ արքեպիսկոպոսը, անդրադարձ կատարելով վերջին օրերին Ադրբերջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, խոսեց նաև հայրենյաց պաշտպանության համար իրենց կյանքն ընծայած զինվորների մասին: