Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

ԳԱՄԿ-երը զբաղված են տարաբնույթ խախտումներով. միայն փող են մսխում

ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոն ՓԲԸ-ներում:

Նշվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով 1999թ.-ից ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, իսկ Երևանում` մեկ հանրապետական կենտրոն:

Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանում ֆինանսավորումը կազմել է 500,143.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 415,036.3 հազ. դրամ, սեփական գործունեության եկամուտներից՝ 85,107.5 հազ. դրամ:

Նպատակը մարզերի ագրոպարենային համալիրի ձեռնարկություններին, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվական, տեղեկատվական, մարքեթինգային ծառայությունների մատուցումն է և արտադրության արդյունավետ կազմակերպման գիտական նորույթների, նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ գործնական աջակցության ցուցաբերումը:

Գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոններում 2014 թվականի և 2015 թվականի առաջին եռամսյակում կազմակերպվել է 1356 սեմինար, որից Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է 383-ը կամ 28,2%-ը: Հաշվետվությունները հիմնականում կրում են ձևական բնույթ և ռիսկային են:

Խորհրդատուի կողմից կազմակերպված սեմինարներին միևնույն մասնակցի ստորագրությունները տարբեր ամիսների հաշվետվություններում էականորեն տարբերվում են: Հաճախ գյուղացին տեղյակ չէ և չի մասնակցել սեմինարին, բայց նրա անունը լրացված և ստորագրված է:

Մեկ դեպքով արձանագրվել է, որ մարդը մահացել է դեռևս 2013 թվականի դեկտեմբերին, սակայն խորհրդատուի կողմից համայնքում 2015 թվականի մարտին կազմակերպված սեմինարին հաշվետվությանը կից ցուցակով ներկայացվել է որպես մասնակից, նույնիսկ առկա է եղել ստորագրություն:

Տնօրենների հրամանով 15 խորհրդատու (Արմավիրում՝ 6, Գեղարքունիքում՝ 2, Շիրակում՝ 2, Արագածոտնում՝ 5) գտնվել է արձակուրդում, սակայն այդ ընթացքում, ըստ իրենց կողմից ներկայացված հաշվետվությունների, անցկացրել են սեմինարներ:
2014-2015 թվականների աշխատանքային ծրագրերում ընտրված էին անհասկանալի, հաճախ ոչ տրամաբանական, կրկնվող թեմաներ: Համայնքներում ամեն տարի նույն թեմայով, գրեթե նույն մասնակիցներով անցկացվել էին սեմինարներ:

Որոշ խորհրդատուների մասնագիտական որակավորումը չի համապատասխանում գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրով նախատեսված պահանջներին:

Խորհրդատուներն, ունենալով մանկավարժի, ինժեների, դեղագործի, տնտեսագետի երկրաբանի, որակավորում կամ, ընդհանրապես չունենալով որակավորում, (օրինակ` 5-րդ կուրսից հեռացված ուսանող) խորհրդատվական ծառայություններ են մատուցել ագրոնոմիական, անասնաբուծության կամ անասնաբուժության թեմաներով:

Շիրակի մարզը սպասարկող թվով 10 խորհրդատուից 6-ի տարիքն անցնում է 65-ը, դեռ ավելին, նրանցից մեկը 78 տարեկան է, իսկ մյուսը` 79, Լոռու մարզում երեք խորհրդատուի տարիքն անցնում է 65-ը, նրանցից մեկը 71 տարեկան է: Նրանք սպասարկում են յուրաքանչյուրը 7-10 համայնք:
Առավել ռիսկային է համարվել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կողմից որոշ ընկերություններին հանձնված մեկական Բելառուս մակնիշի տրակտորներով և կցված գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով մատուցվող ծառայությունները (հունձ, վար, ցանք, սրսկում, հակավորում):
Մարզերից 4-ում (Արագածոտն, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք) տրակտորների վրա առկա աշխատանքային ժամերն արձանագրող էլեկտրոնային ցուցիչը փաստում է, որ ընկերությունների բյուջե կարող էր մուտքագրվել ավելի շատ եկամուտ, քան փաստացի ապահովվել է:

Ըստ գյուղացիներից ստացված տեղեկությունների և ուսումնասիրությունների ծառայությունների մատուցման պայմանագրերը հիմնականում կրում են ձևական բնույթ և չեն համապատասխանում իրականությանը: Գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցման որոշ վճարներ չեն հաշվառվել: