Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հայկական միրգ ԲԲԸ-ին տրվել է 13.5 մլն ԱՄՆ դոլար, բայց աշխատանքը անբավարար է գնահատվել

Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը բաղադրիչը, որի  ընդհանուր արժեքը 13.5 մլն ԱՄՆ դոլար է, որից` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկային միջոցներ` 10.8 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհային միջոցներ` 0.5 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ բյուջեից համաֆինանսավորման միջոցներ` 2.2 մլն ԱՄՆ դոլար:

Բաղադրիչի նպատակն է` ավելացնել Տավուշի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում աղքատ մանրածավալ արտադրողների կարողությունները և եկամուտը` կապելով նրանց հայկական պտղի և ընկուզեղենի արտադրությանը:

Բաղադրիչի իրականացնողը Հայկական միրգ ԲԲԸ-ն է։

Ծրագիրը Վերահսկիչ պալատի կողմից վերահսկվել է նաև 2013 և 2014 թվականներին: Վերահսկողության արդյունքներն ամփոփվել և հրապարակվել են:

Այնուհետև, 2014 թվականի ավարտին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից իրականացվում է ծրագրի իրագործման միջնաժամկետ առաքելություն, որի արդյունքում կազմվում է հուշագիր, որտեղ Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը բաղադրիչի զարգացման մակարդակը գնահատվում է անբավարար։

Հայկական միրգ ԲԲԸ-ի գործունեությունը նույնպես գնահատվել է անբավարար: Նշվել է, որ ծրագրի առաջընթացի հիմնական խոչընդոտը Հայկական միրգ ԲԲԸ-ն է: Թերացումների արդյունքում ընկերությունը չի կատարել իր դերը որպես այգեգործական ենթաոլորտի զարգացման խթան։

Հուշագրով առաջարկվել է կոնսոլիդացնել Հայկական միրգ ԲԲԸ-ի գործառնություններն ու ֆինանսավորումը: Առաջարկվել է այգիների հետագա ընդլայնումը դադարեցնել և բարձրացնել արդեն հիմնած շուրջ 80 հա այգիների շահութաբերությունը: Այդ նպատակով, Հիմնադրամի ֆինանսավորման շրջանակներում նախատեսվել է հատկացնել 1.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ մնացած` 7.8 մլն ԱՄՆ դոլար մնացորդը` վերաբաշխել Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչի ուղղությամբ:

Հուշագրի վերոհիշյալ առաջարկություններն ընդունվել են և 2015 թվականի օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի վարկային համաձայնագրում կատարվել է փոփոխություն:

Բաղադրիչի ֆինանսավորումը ծրագրի սկզբից մինչև 2015 թվականի նոյեմբեր ամիսը կազմել է 2,538.2 հազ. ԱՄՆ դոլար:

Հաշվետու տարում Վերահսկիչ պալատը կրկին անդրադարձել է Հայկական միրգ ԲԲԸ-ի գործունեությանը և արձանագրել.
Վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածում կատարողականը կազմել է 330.6 հազ. ԱՄՆ դոլար, ինչը կազմում է այդ ժամանակահատվածի համար պլանավորված ծախսերի ընդամենը 30%-ը։

Պլանավորված գործողություններն, այդ թվում նաև գնումները, կատարվել են հաստատված ծավալներից և ժամկետներից շեղումներով։

Չեն կատարվել 50 հա այգիների համար կաթիլային ոռոգման համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքները։

Ոռոգման ջրի առկայության պայմաններում արձանագրվել են կեռասենիների և սալորենիների չորացման դեպքեր։

Այս խմբում ներառվել են երեք ընկերություն։ Ծրագրի շրջանակներում ընկերություններին տրամադրվել է 105.0 մլն դրամի անտոկոս փոխառություն: Երեք ընկերություններից մեկում կատարվել է ևս 46.8 մլն դրամի ներդրում` չսահմանելով նվազագույն եկամտաբերություն և նվազագույն շահութաբաժին: Մեկ այլ ընկերությունում փոխառությունների մարման համար սահմանվել է 3 տարի արտոնյալ ժամկետ և հետաձգվել է լրիվ մարման ժամկետը, իսկ մյուս նկերությունում ընթանում էր 50.0 մլն դրամ փոխառությունը բաժնեմասնակցության վերաձևակերպելու գործընթաց։

Այսպիսով, Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը բաղադրիչը դադարեցվել է, կատարված ծախսերի արդյունավետությունը հարցականի տակ է։ Մնացած բաղադրիչներով աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ ներդրումներ բաղադրիչով իրավիճակը կարգավորելու համար ընդունվել և իրականացվում է գործողությունների ծրագիր։

Ուստի, ընդհանուր ծրագրի կատարման արդյունավետության վերաբերյալ եզրակացություն տալ հնարավոր կլինի բաղադրիչներով և գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո։