Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տեսանյութ

Մեզ շրջապատեցին ու անսպասելի սկսեցին կրակել. միլիցիայի աշխատակիցներ (տեսանյութ)

Արցախյան ազատամարտի ամենացավագին դրվագը, դեռ լայնածավալ պատերազմական գործողություններից առաջ, խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի համատեղ միջոցառումն էր՝ «Կոլցո» օպերացիան: Քսանհինգ տարի առաջ այս օրերին էր այդ դավադիր գործողությունը, որին զոհ գնացին, նաեւ վիրավորվեցին ու գերեվարվեցին ժողովրդի պաշտպանության իրենց պարտքը կատարող Հայաստանի ներքին գործերի նախարարության շատ աշխատակիցներ:

…Սարին թիկնած գյուղ է Ոսկեպարը. դժվար ճանապարհով սարն ենք բարձրանում. ավելի շուտ՝ այն վայրը, որտեղ քսանհինգ տարի առաջ ոճրագործություն տեղի ունեցավ:

Թավշյա կանաչի մեջ կորած բնություն, ծաղկած ծառեր. Մարդու հավատ չի գալիս, որ դրախտի կտոր այս վայրում քսանհինգ տարի առաջ արնահեղություն է եղել:

1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսանչորս աշխատակիցներ…
Սահմանում անհանգիստ էր, Ոսկեպարը՝ ադրբեջանցիների գնդակոծությունների թիրախ. ոստիկանները գնում էին պաշտպանելու խաղաղ բնակչությանը:

Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր.

Պատմում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Շահո Մելքոնյանը: Նա, որ հարյուր մեկ օր գերության մեջ մնացողներից է, այն ժամանակ տեղամասային տեսուչ էր:

«Մայիսի 5-ի ուշ երեկոյան, ժամը 23-ի կողմերը, մեզ կանչեցին ներքին գործերի բաժին՝ խորհրդակցության: Իմացանք, որ Ոսկեպարի կողմերում անհանգիստ վիճակ է, պետք է հերթափոխի գնայինք:

Գիշերվա ժամը 12-ի կողմերը ավտոբուսով ու «Նիվա»-ով շարժվեցինք Ոսկեպար: Երկար ու դժվար ճանապարհ էր, բայց նախընտրեցինք սարով գնալ, որովհետեւ Նոյեմբերյանից Ոսկեպար տանող մյուս ճանապարհները վտանգավոր էին. ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին:

Մեկ-մեկուկես կիլոմետր կար մինչեւ գյուղ, երբ հանկարծ մեզ շրջապատեցին զինվորականներն ու կանգնեցրին մեր մեքենաները: Դեռ գլխի չէինք ընկել՝ ովքեր են, անսպասելի սկսեցին կրակել մեզ վրա… Հետո իմացանք, որ Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակի զինվորականներն էին»:

Պատերազմի ավարտից հետո շատերը ծառայության անցան ներքին գործերի համակարգում՝ զինվորագրվելով օրենքի ու հասարակական կարգուկանոնի պահպանման գործին:

Միլիցիայի պաշտոնաթող լեյտենանտ Վլադիմիր Չատիկյանը Մեծ հայրենականի վետերան է:

Ծնվել է 1926 թվականին, Նոր Բայազետում՝ Գավառում: Երբ պատերազմը սկսվեց, դպրոցական էր: Ռազմաճակատ մեկնեց ավագ եղբայրը՝ Վարդգեսը:

Հիշում է ռազմաճակատից ուղարկված եղբոր նամակները՝ թշնամին գնդակոծում է Կաունասը… մենք նահանջում ենք… զոհեր շատ ենք տալիս:

1943 թվականի նոյեմբերին վերջին նամակը ստացան. գրել էր ընկերոջ զոհվելու մասին եւ իր փոքրիկ լուսանկարն էր ուղարկել, թե՝ պահե՛ք, գուցե չվերադառնամ: Չվերադարձավ: Իսկ հետո ռազմաճակատ զորակոչվեց ինքը:

«Մեզ լցրեցին վագոններն ու տարան… Անփորձ երիտասարդներ էինք, ոչ գիտեինք ուր են տանում, ոչ էլ պատկերացնում էինք, թե ինչ է մեզ սպասում… Սկզբնական շրջանում տարան զորավարժությունների, իսկ մեկ ամիս անց՝ ռազմաճակատ: Դեմ առ դեմ հանդիպեցինք արնահեղության, սարսափելի ավերածությունների. մահը աչքներիս առաջ՝ ընթանում էինք…»:

Հիշելու բան շա՜տ ունի. թերթում է ապրած կյանքն ամփոփող լուսանկարներն ու հուզվում: Լուսանկարներից յուրաքանչյուրի հետ կապված հիշողություն ունի, ու յուրաքանչյուրը նրան տանում է հետ՝ անցյալ… Հիշում է Օդերի գետնանցումը, զոհված մարտական ընկերներին…

«Մեզ հրաման տվեցին՝ պետք է առաջ շարժվենք, որ թշնամին չամրապնդվի: Հետապնդելով գերմանացիներին՝ հասանք մինչեւ Վիսլայի ափը: Կամուրջը ռմբակոծել էին, անցանք տախտակամածների վրայով ու դուրս եկանք մյուս ափը: Կռվելով հասանք մինչեւ Էլբայի ափը…»:

1945 թվականի մայիսն էր. հենց Էլբայի ափին էլ իմացան՝ վե՛րջ, պատերազմն ավարտվեց…
Զորացրվեց 1956 թվականին: Նույն թվականին էլ ընդունվեց ներքին գործերի համակարգ: Աշխատում էր Գավառի ներքին գործերի բաժնում: «Ինձ համար այստեղ ծառայությունը դժվար էր, որովհետեւ բոլորը ազգ-բարեկամ էին: Զեկուցագիր գրեցի ու տեղափոխվեցի մայրաքաղաք: Ծառայության անցա արտագերատեսչական պահպանությունում»,- հիշում է Վլադիմիր Չատիկյանը:
Անմոռաց հիշողություններ ունի նաեւ ներքին գործերում ծառայության տարիներից: Հիշում է, թե ինչպես կանխեցին ոսկերչական գործարանից գողության փորձը:

«Երիտասարդ տարիներին պիտի կարողանաս գնահատել քեզ տրված հնարավորություններդ, պետք է կյանքդ ապրես այնպես, որ անիմաստ չանցնի»,- ասում է Վլադիմիր Չատիկյանը:

Դժվար է քայլում, բայց մեզ տանում է իր փոքրիկ այգին: Կատակում է՝ «Տղամարդը պետք է տուն կառուցի, զավակ ունենա, ծառ տնկի… Ես այդ բոլորն արել եմ»,- ասում ու հպարտությամբ ցույց է տալիս լավ բերք խոստացող ծառը:

«Բերքն առատ կլինի, միայն թե պատերազմ չլինի: Աշխարհն այսօր շատ է անհանգիստ,- ասում է Վլադիմիր Չատիկյանը,- ես հետեւում եմ լուրերին ու շատ եմ անհանգստանում սահմանին կանգնած մեր զինվորների համար, հոգիս տանջվում է զոհված երիտասարդների համար: Ախր պատերազմը շատ դաժան բան է:

Ցանկանում եմ՝ մեր երկիրը խաղաղ լինի, մեր զինվորներն անփորձանք վերադառնան իրենց տները…»:
Պատերազմի ու միլիցիայի վետերանը շատ երազանքներ ունի, բայց ամենակարեւոր երազանքը խաղաղությունն է, Հայաստանի հզորացումը: