Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ոչ սառնարան, ոչ կենդանիների հաշվառում. Գյուղնախի ծրագիրը ոչ արդյունավետ. ՎՊ

Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ:

Առաջին բաղադրիչը Կենսապատվաստուկների ձեռքբերումն է, որի համար պետական բյուջեից այդ նպատակով 2014 թվականին հատկացվել է 578,223.3 հազ. դրամ, իսկ 2015 թվականին՝ 567,611.4 հազ. դրամ:

Երկրորդ բաղադրիչը Հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպումն է, որի համար պետական բյուջեից այդ նպատակով 2014 թվականին հատկացվել է 542,519.0 հազ. դրամ, իսկ 2015 թվականին՝ 594,603.4 հազ. դրամ: Հիմնականում վճարվել է անասնաբույժների և համաճարակաբանների աշխատավարձը:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ երկրում չկա անասնագլխաքանակի հաշվառման, համարակալման, գրանցման ու անձնագրավորման համակարգ: Նման իրավիճակը բացասաբար է ազդում ծրագրի արդյունավետության վրա:

Հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման հաշվարկների վերաբերյալ կարգ նույնպես գոյություն չունի: Արդյունքում, հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում` հաշվետու տարվա ավարտին, համապատասխան պահեստներում առկա պատվաստանյութերի, ախտորոշիչ և լաբորատոր նյութերի մնացորդները հաշվի չեն առնվել:

2014-2015 թվականների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռքբերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարվել (ՀՀ-ում չկա որակի ստուգման համապատասխան լաբորատորիա): ՎՊ-ն շեշտել է, որ նշված փաստը մտահոգիչ է և իր մեջ պարունակում է ռիսկեր:

Պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանները տարբեր են, հետևաբար, դրանց երկարաժամկետ պահպանության համար անհրաժեշտ են առանձնահատուկ սառնարանային պայմաններ: ՀՀ բոլոր մարզերի համայնքներին տրամադրված սառնարաններից միայն 560 սառնարանն ու 59 թերմոճամպրուկն է պիտանի շահագործման, այն դեպքում, երբ ՀՀ-ում առկա է 1022 անասնաբուժական տեղամաս, որոնք սպասարկվում են միջինը 603 անասնաբույժի կողմից: Միջին հաշվով, 462 անասնաբուժական տեղամաս ապահովված չէ աշխատող սառնարանով, իսկ 43 անասնաբույժ, ընդհանրապես, չունի սառնարան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատվաստանյութերը գնում է առանց հաշվարկի, որակը կարող է փոխվել առանց սառնարան, բացի այդ անձնագրավորման բացակայությունը բացասական է ազդել ծրագրի արդյունավետության վրա:

Այս ամենը արձանագրել է Վերահսկիչ պալատը, իսկ ի՞նչ չի արձանագրել. թե ինչպիսն է եղել պատվաստանյութերի ազդեցությունը, առողջ են կենդանիները, որակյալ են դեղամիջոցները, նշենք, որ անանսապահները, մեղվաբույծները հաճախ են դժգոհում պետական միջոցներով հատկացվող դեղանյութերից, ստիպված լրացուցիչ վճարում են անասնաբույժին մատուցած ծառայությունների համար, հաճախ անասնապահները իրենք են մեքենայով անասնաբույժին տեղ հասցնում և այլն:

Այս ամենի արդյունքում հաճախակի տարբեր հիվանդությունների դեպքեր են գրանցվում, որոնք շատ քիչ են բարձրաձայնվում, իսկ թե դրանք դեպքեր են, թե բռնկում, դժվար է կանխագուշակել, քանի որ կենդանիների հիվանդությունների վերաբերյալ տեղեկությունները շատ սուղ են լինում սովորաբար: ՎՊ-ի հաշվետվությունից պարզ է դառնում, թե ինչու են տեղեկությունները քիչ. ծածկելու շատ բան կա: