Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Անահիտ Բախշյանը կոռուպցիայի հոտ է առնում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Արշակունյաց պողոտայում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Որքա՞ն կարելի է՝ մեր քաղաքացիները լսեն բակերի կանաչ տարածքներն ավելացնելու մասին ծրագրային խոստումներ, ապօրինի ծառահատման անթույլատրելիության վերաբերյալ պահանջներ ու դրանց կողքին իրենց բակի հենց կանաչ տարածքի վրա, որը բնակիչներին ծառայել է իբրև հանգստի տեղ (եղել են խաղողի կանաչ վազեր, «բեսեդկա»), տեսնեն 5մ բարձրությամբ ու 10մ երկարությամբ ապօրինի շինություն, որը փակել է դիմացի բնակարան ընկնող լույսը: Ընդ որում, ինչպես իրենց նամակում հատուկ նշել են բողոքող բնակիչները, ապօրինի կառույցի տիրոջ՝ Մուրադ Ղազարյանի կինը՝ Գայանե Անտոնյանը, աշխատում է քաղաքապետարանում, այսինքն՝ էլի կոռուպցիայի հոտ է գալիս: Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բնակիչներից բողոք եմ ստացել այն մասին, որ նրանք դեռևս ապրիլի 25-ին դիմել են Ձեզ իրենց շենքերի բակում (Արշակունյաց պող. և Ֆրունզե փող. խաչմերուկ) սույն թվականի ապրիլի 21-ից ապօրինաբար կառուցվող շինությունն ապամոնտաժելու և հանրային սեփականություն համարվող կանաչապատ տարածքը վերականգնելու պահանջով:

Այս նամակին ի պատասխան քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ պարոն Ասատրյանը 02.05.2016թ. պատասխանել է, որ առանց համապատասխան թույլտվության իրականացրած շինարարական աշխատանքների փաստի կապակցությամբ հողի վերահսկողության վարչության կողմից Մուրադ Ղազարյանը ընդամենը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նշանակում է՝ կառույցն ապօրինի է ու մինչ օրս չի ապամոնտաժվել: Բավակա՛ն է, որքա՞ն կարելի է կոռուպցիան վերացնելու մասին խոսել ու ծավալել ստվերային այսպիսի գործունեություն: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչու մինչ օրս որոշում չի կայացվել ապօրինի կառույցը ապամոնտաժելու մասին և երբ է այն ապամոնտաժվելու: Կարծում եմ՝ Ձեր հանձնարարությամբ այն շատ արագ պետք է ապամոնտաժվի»: Տիկին Բախշյանը նամակին կից ներկայացրել է բնակիչների նամակը, պարոն Ասատրյանի պատասխան նամակն ու բակի ապօրինի կառույցի լուսանկարը:

Երեւան քաղաքի ավագանի «Բարեւ Երեւան» խմբակցություն