Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

ԵԺԿ նախագահի ուղերձը հայ գործընկերներին

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն ուղերձ է հղել ՀՀ Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին և ԵԺԿ 40-ամյակին նվիրված «Եվրոպական քաղաքական դաշտը և Հայաստանի կուսակցությունները» թեմայով կլոր սեղան-քննարկման մասնակիցներին:

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի Նախագահ,
Հարգելի մասնակիցներ,

Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից, որի նախագահը լինելու պատիվն ունեմ, թույլ տվեք ջերմ ողջույններ հղել «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» կլոր-սեղան քննարկման մասնակիցներին։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է այսպիսի կարևոր քննարկում Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյա հոբելյանին ընդառաջ։

ԵԺԿ-ն հաստատապես Եվրոպական քաղաքական դաշտի անկյունաքարն է։ Եվ ի վերջո, մենք Եվրոպական միության հիմնադիրներից ենք և Եվրոպական ինտեգրման զարգացմանը նպաստել ենք ավելի, քան ցանկացած այլ քաղաքական ուժ։ Մեր կուսակցությունը հանդես է եկել որպես առավել սերտ միության կողմնակից, նպաստել է կոմունիզմի անկմանը և սատարել է ԵՄ ընդլայնմանը` ընդգրկելով նոր անդամ-պետությունների։ Ժամանակի ընթացքում ԵԺԿ-ն դարձավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը։ Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք Եվրոպական խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը, նախագահում ենք Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը։

Բայց մենք ներկա ենք Եվրոպական միության սահմաններից անդին։ 40 տարբեր երկրներից 75 անդամ-կուսակցությունների ցանցի շնորհիվ մենք սերտ և արգասաբեր հարաբերություններ ենք հաստատել մեր հարևան երկրների հետ։ Նշենք, որ Շվեդիայի և Լեհաստանի ԵԺԿ կառավարություններն էին, որ նախաձեռնեցին Արևելյան գործընկերության ծրագիրը, և մենք ուրախ ենք որ ԵԺԿ-ական հանձնակատար Յոհանես Հանն է այժմ Եվրոպայի հարևանության քաղաքականության պատասխանատուն։ Մենք հավատացած ենք, որ ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության ամրապնդումը շահավետ է բոլորիս համար։ ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը, և մենք համագործակցության նոր ուղիներ գտնելու կարիք ունենք։ Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում առկա անվտանգության բարդ իրավիճակի մասին՝ պիտի միասին աշխատենք այն լուծելու ուղղությամբ։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք և կպաշտպանենք ձեր ազատ և ինքնիշխան ընտրությունը և միասին կպայքարենք ձեր երկրներում ժողովրդավարության և բարգավաճման համար:

Հայաստանը ԵԺԿ-ի համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում: Ինձ նախորդող Վիլֆրեդ Մարտենսը շատ անգամներ է եղել Հայաստանում: Անցյալ տարի էլ ես այցելեցի ձեր երկիր և հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԵԺԿ-ն մշտապես սատարել է Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ կապերին, և հավատացած ենք, որ պետք է առավել խորը ուսումնասիրենք երկկողմանի հարաբերությունների հնարավոր շրջանակը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են որակյալ կառավարումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության դերը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարատատության համակարգի բարեփոխումը, շարժունակության շուրջ գործընկերության իրագործումը և մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված քայլերը:

Հարգելի ընկերներ,

Դուք այսօր քննարկելու եք, թե եվրոպական քաղաքական ընտանիքներին պատկանելն ինչպես կարող է օգնել հայաստանյան կուսակցություններին: Ես հավատացած եմ, որ ԵԺԿ-ն այս առումով լավ օրինակ է ծառայել` Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների ԵԺԿ կուսակցություններին երկխոսության և համագործակցության հարթակ ապահովելով, որտեղ նրանք հնարավորություն ունեն սովորել ժողովրդավարության խաղի կանոնները ՝ ներառալ ներկուսակցական ժողովրդավարությունը և թե ինչպես համապատասխանել եվրոպական չափանիշներին: Այսպիսով, ես ձեզ կոչ եմ անում քննարկել բոլոր քաղաքական ընտանիքների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը` ի շահ հայ ժողովրդի: Եվս մեկ անգամ հայտնում եմ ԵԺԿ աջակցությունը մեր հայ գործընկներին և կոչ եմ անում բոլոր ներկաներին շարունակել երկրի զարգացման և եվրոպական ուղղվածության համար անհրաժեշտ բարեփոխումները, որոնց թվում են օրենքի գերակայության, արդարադատության համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները:

Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր և հետաքրքիր քննարկում:

Հարգանքով ՝

Ժոզեֆ Դոլ
ԵԺԿ նախագահ»։