Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Դաբաղը ՍԱՊԾ-ի ճակատագիրն է

2016թ-ի հունվարի 20-ից Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանից կաթնամթերքի ու մսի ներմուծումը՝ պայմանավորված դաբաղի հետ կապված անկայուն իրավիճակով: Արգելվել էր վերաբերում էր խոզերի, խոշոր և մանր կենդանիներին, դրանց գենետիկ նյութին և մսին, վերամշակում չանցած ենթամթերքին, ինչպես նաև՝ ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքին ու տվյալ կենդանիների հումքին։

Երկու օր անց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արձագանքեց, որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք: Հարևան երկրներում վերջերս գրանցվել են նոր՝ AG-VII շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր: Հենց այս տիպի դաբաղն է գրանցվել հարևան երկրներում: Նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար: Ըստ ՍԱՊԾ-ի, մինչև այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռում կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն՝ հաշվի առնելով հիվանդության նոր տիպը:

Սա անցած տարի, իսկ այս տարի արդեն դաբաղի կասկածներ կան Երևանի մաս հանդիսացող Ջրաշեն համայնքում: Դեռևս հայտնի չէ, թե դաբաղը հայկական ավանդականն է, թե AG-VII շճատեսակով դաբաղ:

Դաբաղի պատվաստումների գրաֆիկն արդեն հանրապետությունում ավարտվել է՝ ապրիլի կեսերին, որից հետո պետք էր մոնիտորինգ անցկացվեր իրավիճակի վերաբերյալ: Բայց ինչպես ասում են ուրբաթը շաբաթի շուտ եկավ:

Անգամ պատվաստելուց հետո էլ կովերը վարակվել են դաբաղով: Ստացվում է անհասկանալի իրավիճակ. Պատվաստում են պատվաստում, սակայն դաբաղը կա ու կա:

Թե ինչպես կարելի է այս գլուխկոտրուկը լուծել, դեռ հարց է, որին հուսանք Սննդի անվտանգության պետական ծառայությունը կարձագանքի:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն, որով պետք է ՍԱՊԾ-ն պայքարեր դաբաղի դեմ:
Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման համար անհարժեշտ էր ձեռքբերել նոր պատվաստանյութ, քանի որ մինչ այդ օգտագործվողները (A Iran 2005, A TUR 20/06, A22 IRQ64, A SEA-97) չէին կարող ապահովել պատշաճ վարակամերժություն կենդանիների մոտ:

Կարճ ասած, պատվաստանյութերը կան, հիվանդ կենդանիները նույնպես, մնում է պատվաստումները ժամանակին արվեր և դեպքերին արագ արձագանքեին: Եվ հայկական ավանդական դաբաղը կա, թե նորագույն դաբաղը: Եվ մեկի, և մյուսի համար պատավստանյութեր կան, սակայն դաբաղից փրկություն չկա:

Հիշեցնենք, որ վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիր շրջանակներում, պարզել էր, որ հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման հաշվարկների վերաբերյալ կարգ նույնպես գոյություն չունի: Ձեռքբերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարվել:

Պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանները տարբեր են, հետևաբար, դրանց երկարաժամկետ պահպանության համար անհրաժեշտ են առանձնահատուկ սառնարանային պայմաններ: ՀՀ բոլոր մարզերի համայնքներին տրամադրված սառնարաններից միայն 560 սառնարանն ու 59 թերմոճամպրուկն է պիտանի շահագործման, այն դեպքում, երբ ՀՀ-ում առկա է 1022 անասնաբուժական տեղամաս, որոնք սպասարկվում են միջինը 603 անասնաբույժի կողմից: Միջին հաշվով, 462 անասնաբուժական տեղամաս ապահովված չէ աշխատող սառնարանով, իսկ 43 անասնաբույժ, ընդհանրապես, չունի սառնարան: Պատվաստանյութերը գնվում է առանց հաշվարկի:

Սա վերահսկիչ պալատի բացահայտումները. պատվաստումների սեզոնն ավարտվել է, սակայն կենդանիների դաբաղը՝ ոչ, ինչպես երևում է պատասխանատու կառույցը՝ ՍԱՊԾ-ն, ամենավերջում է տեղեկանում դաբաղի մասին: