Թիկունքս ամուր է ձեզնով, միասին մենք անպարտելի ենք. Իվետա Մուկուչյան
«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը քիչ առաջ «ֆեյսբուքյան» իր էջում գրել է, որ պատրաստվում է «սիրո ցունամի» առաջացնել մրցույթի` մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլում:
«Հիմա նույնիսկ չեմ կարողանում անհրաժեշտ բառեր գտնել, խոսքերն այժմ ավելորդ են թվում։ Սիրո ալիքը հասավ բոլորին եւ այնքան տարածվեց, որ անգամ ես չէի կարող պատկերացնել։ Թիկունքս ամուր է ձեզնով, միասին մենք անպարտելի ենք։ Սիրում եմ ձեզ անսահման»,-գրել է երգչուհին` նշելով, որ շաբաթ օրը, առավել քան երբեւէ, ընկերների եւ աջակիցների կարիքը կունենա: