Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

«Հայաստան» հիմնադրամի պաշտոնյան խոստովանել է, որ նվիրաբերված փողերը կերել են. Արա Մանուկյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանը խոստովանել է՝ հիմնադրամի կողմից հավաքված ռեսուրսները ոչ նպատակային են ծախսվում Հայաստանում։ Այս մասին thetruthmustbetold.com կայքում գրում է ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը։ Վերջինս այս տարվա նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը նվիրված «Անել նվիրատվություն, թե չանել» հետազոտության երրորդ մասն է հրապարակել, որում զետեղել է իր և Քոթանջյանի միջև 2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած մասնավոր զրույցը, գրում է epress.am-ը։

«Գիտես, Հիմնադրամի պատմության ընթացքում ինչ ասես՝ չի պատահել։ Անկեղծ, բացեիբաց խոսում եմ հետդ․ փողերը գողացել են, կերել, և այլն»,֊ Մանուկյանի փոխանցմամբ` իր հետ զրույցում խոստովանել է Քոթանջյանը։

Հրապարակված զրույցի հատվածներից մեկում անդրադարձ է կատարվում Հայաստանում իրականացվող ճանապարհաշինությանը։

«Օրինակ, եթե դուք փորեք Սևան֊Երևան մայրուղին, հանեք ասֆալտը, տակը բետոն կա։ Դա կոչվում է առաջնակարգ ճանապարհ։ Այն ճանապարհները, որ մենք (հիմնադրամը- խմբ․) կառուցում ենք Հայաստանում և Ղարաբաղում, առաջնակարգ ճանապարհներ չեն։ Դրանց տակ բետոն չկա, միայն՝ քարեր․ մի քանի շերտ քար, եթե պատշաճ կերպով են [կառուցում]», ֊ ասել է Քոթաջյանը։

Մանուկյանը նշում է, որ իրենք խոսել են նաև Հայաստանի դե֊ֆակտո իշխանությունների մասին, և Քոթանջյանն ասել է իրեն․ «Նրանք բոլորը չտեսի նման թալանում են»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնյան նաև կիսվել է Հայաստանի փրկիչ֊նախագահի իր պատկերացմամբ․ «Պիտի համարձակ տղա լինի։ ՇԱՏ համարձակ։ Միայն իսկապես համարձակ տղա է պետք, ով կգա ու կասի՝ «Ք․․․եմ մերներդ, հերիք ա ուտեք, խղճածեք էս մարդկանց»։

Արամ Մանուկյանը նշում է, որ զրույցի ընթացքում Քոթանջյանն իրեն բազմիցս խնդրել է չհրապարակել այն, և բացատրում հրապարակելու իր որոշման պատճառները․ «Ես հարգեցի գաղտինության վերաբերյալ նրա բազմաթիվ խնդրանքները, նույնիսկ երբ նա հակադարձեց իմ՝ ճշմարտությունը հանրայնորեն պատմելու հորդորին՝ «Ե՞ս՝ որպես հիմնադրամի պաշտոնյա՞։ Ձեռ ե՞ս առնում»։ Այնուամենայնիվ, հույս ունեի, որ մի օր պարոն Քոթանջյանն ինքը կգիտակցեր անկեղծության նշանակությունը։ Հույս ունեի, որ նա քայլեր կձեռնարկեր Հիմնադրամը կառումպացված կառավարությունից անջատելու ուղղությամբ։

Վերջին հինգ տարվա ընթացքում պարոն Քոթանջյանը ոչ միայն ժողովրդին չի պատմել ճշմարտությունը, այլև շարունակել է ստերի ու կեղծ ինքնությունների միջոցով մոլորեցնել հարյուր հազարավոր մարդկանց ու ստիպել նրանց վստահել ու միլիոնավոր դոլարների նվիրատվություններ անել իր կազմակերպությանը։

Ավելին, պարոն Քոթանջյանն անգամ չվարանեց սև քարոզչություն սկսել իմ դեմ։ Նախ նա «Պահակազոր» կեղծ անվան տակ փորձեց հեղինակազրկել «Անել նվիրատվություն, թե չանել» հետազոտությունը։ «Կեղծ ինքնության տակ Սարգիս Քոթանջյանը, սուտ վկայություն տալով, գովաբանում ու խթանում էր «Հայաստան» հիմնադրամը»,֊ ասված է պարոն Քոթանջյանի տապալված փորձի վերաբերյալ իմ զեկույցում։

Երկրորդը, նա հանրայնորեն զրպարտեց ինձ՝ պնդելով, որ հետազոտության մեջ գրվածը սուտ է։ «Այս հետազոտությունը, կարելի է ասել, ամբողջովին հիմնված է բացառապես ընդդիմադիր թերթերի անհիմն հրապարակումների վրա»,֊ Գլենդեյլի «Հորիզոն TV»֊ի եթերում ասել է նա։

Երրորդը, պարոն Քոթանջյանն ու նրա ղեկավարը՝ պարոն Վարդանյանը (Հիմանդրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյան֊ խմբ․), խախտեցին հիմնադրամի գործունեության վերաբերյալ ինձ հետ ուղիղ եթերում բանավիճելու իրենց խոստումը։

Պարոն Քոթանջյանն իր գործողություններով վիրավորել է գաղտնիության վերաբերյալ իր խնդրանքները հարգելու իմ որոշումը։ Կարծում եմ՝ ավելի լավ է հարգել հարյուր հազարավոր նվիրատուների՝ տեղեկացված լինելու իրավունքը, քան՝ նրանց անտեղյակությունից օգուտ քաղող մի շողոքորթի անազնվությունը»։