Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հայաստանի ճանապարհները ոչ թե կառուցել են, այլ լվացել-մաքրել

Հայաստանի ճանապարհաշինությունը իր լավագույն օրերը չի ապրում, խորհրդային միության փլուզումից հետո ճանապարհները հիմնականում վերանորոգվում էին տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների, վարկերի հաշվին, կամ էլ բարեգործական միջոցներով:

Ժամանակը ցույց տվեց, որ փող լվանալու ամենահարմար տեղը ասֆալտն է. լավանում ես, ասֆլատը կառուցվում է, հետո պարզվում է չի կառուցվել, հետո պարզվում է, որ կկառուցվի և այսպես շարունակ:

Իզուր չէ, որ Հայաստանի ճանապարհներին շատերը հարստացան, իսկ ճանապարհներով միևնույն է անցուդարձ կա: Լինսի փողերը այնպես լվացվեց-մաքրվեց-փռվեց-չորացվեց, որ նման կատարելագործված լվացքից ամեն ինչ տեսած և ճաշակած Քրքորյանը վերջին կոպեկները մազապուրծ արեց Հայաստանից:

Այնպես չէ, որ ճանապարհ չի ասֆալտապատվել, սակայն այն գումարները, որոնք ծախսվել են ՀՀ ճանապարհները կառուցելու համար, հավանական էր միայն քառակի անգամ ավելի շատ ճանապարհներ ունենալու պարագայում. այնպես, որ Հայաստանի ճանապարհները կառուցելու փոխարեն՝ լվացվել-մաքրվել է:

Նշենք բոլորովին նորակառույց Հյուսիս-Հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը, որը շահագործման հանձնելուց հետո ևս վերանորոգվում է, բայց արդեն նորակառույց ճանապարհը: Այս արագությամբ մի հազար տարվա աշխատանք կա ճանապարհներին: Ճանապարհներ, որոնք միլիոն արժեն, այնքան թանկ են նստում ՀՀ բյուջեի և բնակչության վրա:

Պետք է քառօրյա պատերազմ լիներ, որ երկրիս իշխանությունները նայեին ոտքերի տակ և պարզվեր, որ Սիսիան-Գորիս ճանապարհը հիշեցնում է միջհամայնքային գրաստի ճանապարհ:

Ինչու այս խնդրին ուշադրություն չէր դարձնում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, հատկապես, երբ ունի գիտնականին և քաղաքական գործչին հարիր կենսագրություն:

Գ. Բեգլարյանը 1978-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց, որն ավարտելով 1981-ին ՝ ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ։ 1985 թվականին ավարտել է բուհն ու ծառայել խորհրդային բանակում։ Բանակից զորացրվել է 1987 թվականին և նույն թվականին որպես հաշվապահ ընդունվել է «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկա։ 1988-1992 թթ. «Վան» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես տնտեսագետ։

1993 թ-ին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, իսկ 2002 թվականին՝ Կենտրոն համայնքի թաղապետ։ 2004 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները թեմայով, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, Կենտրոն համայնքի թաղապետ, Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։

Նման կենսագրություն ունեցող քաղաքացի-պաշտոնյան պետք էր ճանապարհների հարցը լուծեր հենց նախարար լինելուն պես, քանի որ, որպես կանոն, ինտելեկտուալ պաշտոնյան պետք է հենց առաջինը այդ հարցը կարգավորեր: Լինելով ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում, երկրին բարեկարգ ճանապարհներն առաջին անհրաժեշտություն են, որը պարզ դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Պետք էր պատերազմ լիներ, որ ճանապարհները կարգի բերեին, դրա համար անգամ պաշտոնյա լինել պետք չէր, յուրաքանչյուր քաղաքացի, ով անցնում է Սիսիանի ճանապարհներով ամեն անգամ հիշում է ճանապարհը չվերանորոգողների ազգատոհմի ողջ դիապազոնը:

Առաջիկայում ևս, ինչպես երևում է, քաղաքականությունը չի փոխվելու, այնպես, որ կարող են ճանապարհների պատասխանատուների ազգուտակին հանգիստ հիշատակել: