Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

ՀԱԿ-ը՝ վարչապետի հայտարարության մասին

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել վարչապետի առաջարկի վերաբերյալ:

«Մայիսի 14-ին կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկմանը մասնակցելու՝ ՀՀ վարչապետի հրավերին ի պատասխան Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

2012թ.-ից ի վեր Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը Ազգային Ժողովում բազմիցս հանդես է եկել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի նախաձեռնություններով, հարցադրումներով եւ բացահայտումներով: Դրանց շարքում էին, մասնավորապես, «Համակարգված կոռուպցիա, մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում»  (2012թ.) եւ «Համակարգված, համատարած կոռուպցիա»  (2013թ.) հարցապնդումները, «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին»  ԱԺ որոշման նախագիծը (2012թ.), գազամատակարարման եւ էլեկտրաէներգետիկական բնագավառներում չարաշահումների, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների կոռումպացվածության վերաբերյալ ներկայացված փաստերը եւ այլն:

Բոլոր այս հարցադրումները ըստ էության մնացել են անարձագանք: Իշխանությունները ավելի շատ հանդես են եկել  կոռուպցիայի եւ մենաշնորհների փաստաբանների դերում: Կառավարության կողմից ստեղծված բազմաթիվ մարմինները (2009 եւ 2015 թվականներին ստեղծված «կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդները»), մշակված ռազմավարական ծրագրերը («Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման»  2003-2007թ.թ.,  2009-2012թ.թ. եւ 2015-2018թթ. միջոցառումների ծրագրերը, «ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը» ՝ կոռուպցիայի մասով) ոչ միայն կրել են բացառապես իմիտացիոն բնույթ, այլեւ ծառայել են որպես իշխանությունների կոռուպցիոն գործունեության քողածածկույթ:

Մեր համոզմամբ, կոռուպցիան եւ մենաշնորհները Հայաստանում կրում են համակարգային բնույթ, իսկ կոռուպցիոն բուրգը ներառում է ամբողջ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունը: Հետեւաբար, եթե իշխանությունները իսկապես ցանկանում են արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, ապա պետք է առաջնահերթ կատարեն հետեւյալ քայլերը.

1. Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ ընդունել հակամենաշնորհային օրենսդրության փաթեթը՝ համաձայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության կողմից 2012թ.-ին ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին»  ԱԺ որոշման նախագծի դրույթների (մասնավորապես, տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը սահմանափակելով շուկայի 33.33%-ով), ինչին պետք է անհապաղ հետեւի բոլոր շուկաներում մենաշնորհների վերացումը:

2. Ստորագրել եւ վավերացնել ՄԱԿ-ի 2003թ.-ի «Կոռուպցիայի դեմ»  կոնվենցիան՝ հանելով 20-րդ հոդվածի նկատմամբ նախկինում Հայաստանի կողմից կատարված վերապահումը: Նշված հոդվածը որպես քրեորեն պատժելի արարք է որակում «ապօրինի հարստացումը», այսինքն՝ «պետական պաշտոնյայի օրինական եկամուտները գերազանցող ունեցվածքի այնպիսի նշանակալի ավելացումը, ինչն այդ անձը չի կարող հիմնավոր կերպով բացատրել»: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, ստուգել Հայաստանի բոլոր պաշտոնատար անձանց ունեցվածքի եւ եկամուտների համապատասխանությունը:

3. Գիտակցելով, որ կոռուպցիայի եւ մենաշնորհների հաղթահարման լավագույն միջոցը օրինական ընտրություններով ընտրված, ժողովրդի առջեւ հաշվետու եւ նրա վստահությունը վայելող իշխանության ձեւավորումն է, անհապաղ ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմությանը՝ ընդունելով նրանց կողմից ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկները եւ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ փոխհամաձայնության հիման վրա անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:

Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարում հասարակության աջակցությունն ակնկալող իշխանությունը պարտավոր է նախեւառաջ կատարել նման գործնական քայլեր, այլապես դրա շուրջ որեւէ քննարկում հերթական անգամ վերածվելու է էժանագին թատրոնի եւ ընդամենը ծառայելու է որպես հանրությանը մոլորեցնելու միջոց: Հայ Ազգային Կոնգրեսը նման ներկայացմանը մասնակցելու որեւէ ցանկություն չունի: