Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները` հայկական սպորտում

– Միջազգային օլիմպիական կոմիտեն աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, հայաստանցի ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր շնորհեց:

Դավիթը վարկանիշային մրցաշարերում բարձր տեղեր էր զբաղեցրել, սակայն ուղեգրի չէր արժանացել: Բայց երբ ամեն բան նրա համար համարվում էր ավարտված, ուրախալի լուր ստացվեց ՄՕԿ-ից: Սերբիայում անցկացված առաջին վարկանիշային մրցաշարում երկրորդ տեղն զբաղեցրած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու դոպինգ ստուգումը դրական արդյունք էր ցույց տվել եւ նա որակազրկվել էր, իսկ Մոնղոլիայում վարկանիշային ցուցակում Դավթից առաջ գտնվող վրացի Զուրաբի Յակուբաշվիլին էլ լրացրել էր վարկանիշային պահանջը, Դավիթ Սաֆարյանը նույնպես ամառային 31-րդ օլիմպիական խաղեր մեկնելու իրավունք ստացավ:

– Անցած շաբաթվա մարզական աշխարհի թոփ իրադարձությունը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարում Արմֆայթինգ ֆեդերացիայի անդամ 56 կգ քաշային Ալբերտ Ղազարյանի հաղթանակն էր ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովի նկատմամբ:

Հայ մարզիկն ընդամենը 56 վայրկյանում խեղդող հնարքով մրցակցին ստիպեց ընդունել իր պարտությունը: Ադրբեջանցին նախապես նկարահանված տեսանյութում մենամարտից առաջ Ալբերտի վրա հոխորտացել էր, թե ինքը արդեն առաջին ռաունդում նրան շարքից դուրս կբերի: Ալբերտը դրան չէր արձագանքել՝ հայտարարելով, որ կպատասխանի ռինգում: Այդ օրը դայլիճում է եղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հատկանշական է, որ այդ խայտառակ պարտությունից հետո Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել իր մարզիկին՝ ամենատարբեր ու անհեթեթ պատճառաբանություններով:

-Այս շաբաթ Ավստրալիայից Հայաստան եկավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի ութ չեմպիոնական գոտիներ նվաճած Վախթանգ Դարչինյանը: Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը հունիսի սկզբներին WBO վարկածով գոտու համար ԱՄՆ-ում մենամարտելու է աշխարհի գործող չեմպիոն, մեքսիկացի Հուգո Ռուիսի հետ: «Կատաղած Ցուլ» մականունով վանաձորցին Ծաաղկաձորում երկշաբաթյա մարզումներ է անցկացնում, որից հետո մեկնելու է մրցավայր: Սակայն մինչ այդ մեկնելու է Արցախ՝ հանդիպելու եւ ոգեւորելու սահմանները պաշտպանող հայ զինվորներին եւ արցախահայությանը:

– Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային խաղացող Լիլիթ Մկրտչյանը Խանտի-Մանսիյսկի «Յուգրա» ակումբի կազմում մասնակցեց Սոչիում անցկացված Ռուսաստանի թիմային առաջնությանը եւ նվաճեց բրոնզե մեդալ:

– Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի երկու անդամներ, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը նախապատրաստվում են Աստանայում կայանալիք կանանց աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր: Վարկանիշ կնվաճեն յուրաքանչյուր քաշային կարգում 1-ից 4-րդ տեղերն զբաղեցնողները: Մեր աղջիկները մարզվում են տղամարդկանց հավաքականի հետ, ինչը մարզիչների խոսքերով դրական արդյունք է տալիս:
Հայաստանն առայժմ ունի օլիմպիական 23 վարկանիշ:

– Այս շաբաթ Թբիլիսիում անցկացվեց Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության (այն ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը) ուսուցողական սեմինար, որի ավարտին հայաստանցի երկու մասնագետ բժիշկներ՝ Դավիթ Մոսինյանը եւ Անժելա Սահակյանը, մարզիկներից արյան դոպինգ անալիզ վերցնելու լիցենզիա ստացան:

– Կոսովոյի Գժակովա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի ութ շախմատիստներ՝ յոթ գրոսմայստեր եւ մեկ միջազգային վարպետ: Խաղացվել է երկու տուր: Մեր շախմատիստներից չորսը, այդ թվում նաեւ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը, տարել են երկուական հաղթանակ եւ մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում են: