Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Ոչ Մոսկվայում են ապուշ, ոչ էլ՝ Վաշինգտոնում. Ադրբեջանի էժանագին տրյուկը չանցավ

Բանակցային գործընթացը կարծես վերակենդանացվեց:

Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով երեկ, մայիսի 16-ին, Վիեննայում կայացած հանդիպմանը:
Նրա դիտարկմամբ՝ անկախ այն բանից, թե այս հանդիպումից հետո հակամարտության զարգացման ընթացքն ինչ հունով կգնա, թե կողմերը որքանով կպահեն ձեռք բերված համաձայնության նորմերը և անկախ նրանից, թե բանակցային գործընթացը հետագայում ինչ երանգ կստանա՝ հանդիպումն ինքնին դրական երևույթ է այն առումով, որ սեղանի շուրջ նստած էին համաշխարհային 3 ուժային կենտոնների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բարձրագույն պաշտոնատար անձիք:

«Սա ցույց է տալիս, որ այս 3 համաշխարհային ուժային կենտրոնները, ամեն դեպքում, շահագրգռված են հակամարտության բանակցային գործընթացի շարունակականությամբ: Իհարկե այստեղ մեկ ուրիշ հարց է, թե նրանցից ամեն մեկը որքանո՞վ է փորձում օգուտներ քաղել կամ իր շահերը պաշտպանել, բայց ամեն դեպքում երևաց, որ նրանք ավելի լրջորեն են մոտենում խնդրին ու ավելի ռեալ են փորձում վերահսկողության տակ վերցնել հարցն ու պատերազմի բռնկման կասեցման գործը»,-ընդգծեց քաղաքագետը:

Նա նկատում է, որ ապրիլյան պատերազմից հետո «պեսիմիզմը» շատ էր. և՛ միջազգային հարթակներում հնչող հայտարարություններում, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական վերլուծական շրջանակներում հնչում էին կարծիքներ, որ այլևս անհնար է նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն, ինչպես Գարիկ Քեռյանն է նկատում, այս հանդիպումը ցույց տվեց, որ բանակցային գործընթացը կարծես վերակենդանացավ:

«Եթե, մեծ պետությունների բոլոր քաղաքական ինտրիգներն ու սեփական շահերն առաջ տանելու կեղծ քաղաքականությունը դնենք մի կողմ, ապա մենք ունենք սահմանին կանգնած զինվորներ և երիտասարդներ, ովքեր զոհվել են հրադադարի խախտումների հետևանքով ու, եթե հաջողվի գոնե ինչ-որ փուլում կասեցնել այդ երիտասարդների մահը, դա արդեն հաղթանակ է»,-նկատում է Գարիկ Քեռյանը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի պարտությանը, ապա, քաղաքագետի խոսքով, իսկապես Ադրբեջանը շատ մեծ դժկամությամբ է ընդունում այն, որ պետք է սահմաններին մշտադիտարկում կազմակերպվի:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ մշտադիտարկում կարող է լինել միայն հայ-ադրբեջանական սահմանին, իսկ Արցախի հետ սահմանը նրանք համարում են Ադրբեջանի տարածք ու իրենց ենթադրյալ տարածքով որտեղ և ինչ հեռավարությամբ ուզեն կկրակեն: Ու այստեղ Ադրբեջանը հայտարարում է, որ եթե այս տարածքը ինձ տաք՝ դրանից հետո խնդրեմ, կարող եք հայ-ադրբեջանական սահմանին (ՀՀ-Ադրբեջան) մշտադիտարկում անցկացնել և հրադադարի խախտումը վերահսկող մեխանիզմ ներդնել:

«Իհարկե, սա հերթական բառախաղ է, մանիպուլացիան, որ արվում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, բայց ո՛չ Մոսկվայում են ապուշ, ո՛չ էլ Վաշինգտոնում. Ադրբեջանի էժանագին տրյուկը չանցավ»,-ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ եթե իսկապես այս տրամաբանությամբ գնար, ապա այս 25 տարվա կոնֆլիկտը չէր լինի:

Ինչ վերաբերում է նրան թե կողմերից որ մեկի դիրքորոշումն է ուժեղ, ապա Գարիկ Քեռյանի պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի:

«Ի սկզբանե Հայաստանը պատրաստ էր մշտադիտարկում կազմակերպելու, Հայաստանը ոչ մի օբյեկտիվ պատճառ չուներ հրադադարը խախտելու կամ պատերազմ սկսելու: Այնպես որ Ադրբեջանի դիմակը աստիճանաբար պատռվում է և նրա դիրքորոշումը պարզվում է»,-նկատում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ հարկավոր են սառը քաղաքական հաշվարկներ, ճիշտ դիվանագիտություն, ոչ էմոցիոնալ քայլեր Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի հետ դինամիկ աշխատանք. «Ամեն մի փոքրիկ առիթ պետք է օգտագործել հակամարտության բանակցային գործընթացը թեկուզ կես քայլ, թեկուզ մի քանի միլիմետր առաջ տանելու ուղղությամբ»,-ընդգծեց Գարիկ Քեռյանը: