Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ուռուցքաբանության կենտորնում հիվանդներին դատարկ սրվակներ են տվել. ՎՊ

Վերահսկիչ պալատն իր հաշվետվությունների շրջանակում ստուգել է Բնակչության առողջության առաջնային պահպանում ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական հաստատությունների միջև կնքված պայմանագրերով հատկացված միջոցների հաշվին դեղերի գնման հետ կապված ծախսերը:

Ընտրանքային կարգով ստուգումներ են իրականացվել Երևանի քաղաքապետարանի թիվ 20 պոլիկլինիկա, Երևանի քաղաքապետարանի թիվ 22 պոլիկլինիկա, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա և ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ներում:
Ստուգմամբ պարզվել է, որ պոլիկլինիկաներում մի շարք դեպքերում դեղերը գնվում են ներմուծման արժեքից էականորեն բարձր գնով:

Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանում որոշ պոլիկլինիկաներ իրենց գնումների պլանում նշել են գնման ենթակա դեղի առևտրային անվանումը: Մինչդեռ, ըստ ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի թիվ 502-Ն որոշման պահանջի, դեղերի գնումների պլանում գնման առարկա հանդիսացող դեղի անվանումը նշելիս գրվում են դեղի միջազգային համընդհանուր կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները:

Բժշկական հաստատությունների կողմից գնումների պլանները կազմվել են ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտումներով: Մատակարարից դեղը ստանալիս կամ ընդունելիս դեղի մնացորդային պիտանիության ժամկետների պահանջները խախտվել են:

Որոշ պոլիկլինիկաներ օրենսդրության խախտմամբ իրենց գնումների պլանում ներառել և հետագայում ձեռք են բերել կենսակտիվ հավելումներ, որոնց շրջանառությունը կանոնակարգված չէ: Դեղատնային ցանցում և բժշկական հաստատությունների կողմից դրանք նվում և օգտագործվում են որպես բուժամիջոց` առանց փորձագիտություն անցնելու և դեղերի ռեեստրում գրանցվելու:

Վերահսկիչ պալատը ստուգումների ժամանակ պարզել է, որ Ուռուցքաբանության կենտրոնում իրականացված ստուգման ընթացքում քիմիաթերապիայի բաժանմունքի կողմից տրամադրվել են բուժման նպատակով հիվանդների կողմից ձեռք բերված և 14 օրվա ընթացքում օգտագործված քիմիաթերապևտիկ դեղամիջոցների դատարկ սրվակներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ժամանակահատվածում օգտագործված 691 սրվակ դեղամիջոցներից 293-ը Նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ի կողմից փորձաքննություն չեն անցել, ընդ որում, դրանցից 199-ը` ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում ընդհանրապես րանցված չեն եղել: Փաստորեն` ստուգման ընթացքում երկշաբաթյա ժամկետի կտրվածքով ստացված արդյունքները վկայում են, որ Ուռուցքաբանության կենտրոնում քիմիաթերապևտիկ բուժման նպատակով հիվանդների կողմից բերված դեղերի շուրջ 42%-ի շրջանառությունը գտնվում է պետական վերահսկողությունից դուրս:

Ստուգմամբ պարզվել է նաև, որ թիվ 22 և Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկաներում և Ուռուցքաբանության կենտրոնում որոշ դեղերի պահեստավորումն ու պահպանումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 17-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների խախտմամբ, մասնավորապես լույսի և խոնավության ազդեցությունից պաշտպանում պահանջող մի շարք դեղեր պահպանվել են լուսաթափանց և խոնավ սենյակներում: