Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Գյուղնախարարը եղել է Լոռու մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարի առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ:

Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել է նաև բելառուսական արտադրության նոր տրակտոր, շարքացան, կուլտիվատոր և այլ գյուղտեխնիկա, ինչն էապես կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկանալով, որ կոոպերատիվի խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 470 գլուխ, նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կդառնա ոչ միայն ավելացնել կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել մթերատվությունն ու կաթնատվությունը:

Նշելով, որ ներկայումս կոոպերատիվի կազմում ընդգրկված է համայնքի 104 գյուղացիական տնտեսություն` կոոպերատիվի նախագահ Աղասի Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ կոոպերատիվի գործունեության արդյունավետության դեպքում այն առաջիկայում կհամալրվի նոր անդամներով:

Ընդհանուր առմամբ, Լոռու մարզից CARMAC ծրագրի երկու փուլերում ընդգրկվել է մարզի 14 համայնք, որոնցում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, համայնքների մի մասում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները, տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա:

Այնուհետև նախարարն ուղևորվել է «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ` արտադրության տեխնոլոգիաներին ու իրականացվող նոր ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը շրջել է ֆաբրիկայում, ծանոթացել ընկերության գործունեությանը: 2015 թվականին ընկերությունում արտադրվել է շուրջ 600 տոննա թռչնամիս, իսկ 2016 թվականի 4 ամիսներին՝ 180 տոննա: Թռչնամսի արտադրության ծավալներն առաջիկայում նախատեսվում է հասցնել 2400 տոննայի: Ընկերության ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է կառուցել ևս 4 թռչնանոց։

Այցի շրջանակում նախարարը մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Հողերի և ջրերի հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի պաշտոնական բացմանը, որին ներկա էր նաև ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Լաբորատորիան համալրված է անհրաժեշտ սարքավորումներով և նախատեսված է հողի ու ջրի տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար:

Աշխատանքային այցն ամփոփվել է մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությամբ:

Իր ելույթում գոհունակություն հայտնելով նախորդ տարվա արդյունքներից` նախարարը նշել է, որ Լոռու մարզը 2015 թվականին բավականին տպավորիչ արդյունքներ է գրանցել` շուրջ 10-11 տոկոս տնտեսական աճ գյուղատնտեսության ոլորտում: Առաջընթացն ակնհայտ է մշակվող վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման տեսանկյունից, և այժմ այդ ցուցանիշը կազմում է շուրջ 75 տոկոս: Մարզում արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի աճ, ընդ որում 40.4 %-ով ավելացել է խոզերի գլխաքանակը:

«Այս տարի մարզում նախատեսվում է մշակել լրացուցիչ 2090 հեկտար հող, ուստի 2016 թվականին մեր ակնկալիքները Լոռու մարզից ավելին են լինելու: Մարզն արդեն 5 տարի շարունակ օգտվում է հանրապետությունում իրականացվող պետական օժանդակության ծրագրերից, պարարտանյութերի, սերմնացուների և դիզվառելիքի պահանջարկն ամբողջությամբ բավարարված է, սուբսիդավորվող վարկերի տրամադրման գործընթացն ընթացքի մեջ է», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Խորհրդակցությանը ներկա մարզպետ Արթուր Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին գյուղատնտեսության բնագավառում գրանցված ձեռքբերումներին մեծապես նպաստել են պետության կողմից իրականացվող ծրագրերը և գյուղատնտեսության նախարարության համակողմանի աջակցությունը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Վանաձորի և Մեծավանի ֆերմերներ Սերյոժա Վարդանյանը և Արմինե Միրզոյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի: