Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Պահանջ` ուղղված իշխանություններին

Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի ընդունած նոր ընտրական օրենսգրքում սահմանվում է, որ ընտրական գործընթացներում քվեարկության օրը լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմանգրվելու համար ԶԼՄ-ն առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն պիտի ունենա, եւ չի կարող հավատարմագրված ունենալ ավելի քան 50 ներկայացուցիչ (Հոդված 31, մաս 8): Բացի այդ, օրենքի 65 հոդվածի 8-րդ մասում սահմանվել է, որ «…եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնպիսին է, որ ակնհայտորեն խաթարում քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովը իրավասու է ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զլմ միջոցների ներկայացուցիչների ընդհանուր թիվը: Ընդ որում, այդ թիվը չի կարող նվազ լինել 15-ից: Այդ սահմանափակումը չի տարածվում միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա»:

Այդ հոդվածներով առաջին անգամ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ իշխանությունները խստորեն սահմանափակում են ընտրական գործընթացների լուսաբանման հնարավորությունները, ընդ որում խտրականություն են սահմանում ԶԼՄ-ներից վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների եւ այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ: Իշխանությունները, չնայած ստացած քննադատություններին, չեն կարողանում որեւէ ողջամիտ հիմնավորում ներկայացնել այն բանի, թե ինչու 2000 տեղամաս ունեցող ընտրական համակարգի աշխատանքը լուսաբանելու համար զանգվածային լրատվամիջոցները կարող են ունենալ ոչ ավելի քան 50 լրագրող կամ ներկայացուցիչ: Իշխանությունները չեն կարողանում որեւէ հիմնավորում կամ պատճառաբանություն ներկայացնել այն բանի, թե ինչու մեկ տեղամասում չեն կարող միաժամանակ գտնվել 15-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ կամ դիտորդ:

Անհասկանալի է նաեւ, թե ինչ հիմքով է տեղամասային հանձնաժողովին իրավունք տրվում գնահատել` արդյո՞ք ԶԼՄ ներկայացուցիչները եւ դիտորդները խաթարում են քվեարկության բնականոն ընթացքը, չկա որեւէ ողջամիտ բացատրություն այն բանի, թե ինչ է նշանակում ԶԼՄ ներկայացուցչի կամ դիտորդի կողմից ընտրությունների «բնականոն ընթացքի խաթարում»: Որոշ բանավոր մեկնաբանություններում իշխանության ներկայացուցիչները փորձել են սա անհաջող կերպով արդարացնել այն հանգամանքով, թե տեղամասերում կարող են մարդկային կուտակումներ առաջանալ, այնինչ, Հայաստանի վերջին երկու տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ տեղամասերում քվեարկության ժամանակ լրագրողների կուտակումներ եղել են միայն բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների քվեարկության ելումուտի ժամանակ, երբ քվեարկության բնականոն ընթացքը չի խաթարվել: Միաժամանակ, հաշվի առնելով կուտակած փորձը եւ ռիսկերը, տեղամասերում աշխատանքային միջավայրի հնարավոր նեղվածքի կարգավորման համար իշխանությունը լայն հնարավորություն ունեն որպես տեղամասային տարածք սահմանել ավելի մեծ սրահներ եւ ոչ թե սահմանափակել այնտեղ գտնվելիք վերահսկող եւ լուսաբանող մարդկանց թիվը:

Մեզ ակնհայտ է, որ վերոհիշյալ սահմանափակումները ՀՀ իշխանությունները որոշել են ներմուծել ընտրական գործընթացների մեջ մեկ նպատակով, հաստատապես նվազեցնել քվեարկության օրվա գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունները: Սա հակաժողովրդական է եւ հակասահմանադրական, ինչը որեւէ կերպ չի նպաստում արդար ընտրական համակարգի հաստատմանը երկրում: Սա խոր հակասության մեջ է իշխանությունների պարբերական խոստումներին` կազմակերպել ազատ, արդար եւ ժողովրդավար ընտրություններ:

Մենք համարում ենք, որ հիշյալ հոդվածներով սահմանված քվոտաների չափի քննարկումը կամ դրանց մեծացումը չեն լուծում խնդիրը: Այսով պահանջում ենք ՀՀ իշխանություններից վերացնել այդ սահմանափակումները եւ այլեւս որեւէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտով չփորձել սահմանփակել ԶԼՄ-ների գործունեությունը ընտրությունների լուսաբանման գործընթացներում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ