Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Վարչապետը ոչ կարող է իր դեմ պայքարել, ոչ պաշտոնյաների կանանց

Անկախությունից հետո՝ անկախություն կառուցելուն զուգահեռ սկսեցինք պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն յուրօրինակ, քաղաքակիրթ աշխարհին ոչ հասկանալի ձևերով:

Նախ կոռուպցիայի դեմ պայքարում էին փայտերով, հետո սրերով, հիմա արդեն որոշումներով: Դեևս 2015թ-ին ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարող խորհուրդ` ՀՀ վարաչպետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Որպես բարձրաստիճան պաշտոնյա Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է իր ունեցվածքը: 2015 թվականին Հովիկ Աբրահամյանի դրամական միջոցները կազմել են 180 մլն դրամ և 1 մլն 600.000 ԱՄՆ դոլար, կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի միջոցները՝ 220 մլն ՀՀ դրամ և 2 մլն 700.000 ԱՄՆ դոլար: Զույգը չի նշել փոխառության տրված գումար:

Թեև վարչապետը հայտնել է, որ իր ունեցվածքը հիմնականում դիզել է գյուղատնտեսությամբ զբաղվելով, այն դեպքում, երբ երկրի բնակչության 20 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ, սակայն կքել է պարտքերի, վարկերի տակ և մատնված է աղքատության:

Վարչապետի գյուղոլորտով զբաղվելը որպես հարստության աղբյուր, մեղմ ասած, հավատ չի ներշնչում:

Չհիմնավորված հարստություն կուտակած անհատը, այս դեպքում՝ վարչապետը, պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Եվրոպացի փորձագետների համար նման իրավիճակը պարզապես անհասկանալի է:

Չհիմանվորված հարստություն կուտակած անհատը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանին, ով 2015 թվականին փոխառության է տվել 80 մլն ՀՀ դրամ, իսկ կնոջ՝ Գայանե Շահգալդյանի հայտարարագրում նշվում է, որ 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքում ձեռք է բերել երկու բնակարան՝ 33 և 48 մլն ՀՀ դրամով, ինչպես նաև հողամաս՝ 9 մլն դրամ արժեքով: Նույն տարում օտարել են բնակարան՝ 85 մլն դրամով: Կովալենկո Շահգալդյանի կինը բնամթերքի տեսքով խոշոր նվիրատվություն է ստացել՝ անհայտ աղբյուրներից՝ ընդհանուր առմամբ 90 մլն ՀՀ դրամի չափով:

Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ի դեպ ում կինը՝ Նունե Նիկոլյանը 2015 թվականին հայտարարագրել է 3 մլն 70.000 ԱՄՆ դոլար և 39 մլն 200.000 դրամ գումար: Վարձակալության դիմաց ստացված վճարը կազմել է ավելի քան 47 մլն ՀՀ դրամ:

Նա պետք է իր ուշադրության կենտրոնում պահի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանին, ով 2016 թվականի՝ հայտարարագրում նշել է, որ փոխառության է տվել 2 մլն ԱՄՆ դոլար: Նա հայտարարագրել է 6 բնակարան, 6 տարբեր հասցեներում գտնվող հողամաս, թանկարժեք նկարների հավաքածու, շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար և 185 մլն դրամ, և այս ամենն այն դեպքում, երբ պաշտոնյան աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը 1.781.734 ՀՀ դրամ աշխատավարձ:

Վարչապետի ուշադրության կենտրոնում պետք է լինի ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ում դրամական միջոցները կազմում են 121 մլն դրամ, շուրջ կես միլիոն դոլար և 151.000 եվրո:

2014 թվականի հայտարարագրում տրված փոխառությունների դիմաց ստացել է 3 մլն դրամ և շուրջ 36.000 ԱՄՆ դոլար տոկոս:
Ջավադյանի ընտանիքի անդամներն էլ՝ դուստրը՝ Աննա Ջավադյանը, և կինը՝ Հասմիկ Մանուկյանը, լուրջ միջոցներ ունեն կուտակած և տրված փոխառությունների դիմաց բավականին մեծ եկամուտ են ստանում:

Հասմիկ Մանուկյանը 2015 թվականին մոտ 30 մլն դրամ և ավելի քան 10.000 դոլար տոկոս է ստացել: ԿԲ նախագահի տիկնոջ դրամական միջոցները կազմում են 51 մլն դրամ, 280.000 եվրո և 560.000 ԱՄՆ դոլար:

Այս պաշտոնյաներից հետ չի մնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ում փոխառության գումարը հարկային տարվա սկզբում կազմել է 110.000 ԱՄՆ դոլար: Տրված փոխառություններից 2015 թվականին ստացված տոկոսը կազմել է 8300 ԱՄՆ դոլար: Ռոբերտ Նազարյանի կինը՝ Սվետլաննա Խառատյանն, իր հերթին, տրված փոխառության դիմաց ստացել է 24.450 ԱՄՆ դոլար գումար:

Վարչապետի պայքարը բավականին բարդ է: Նա պետք է ուշադիր լինի ոչ միայն անհասկանալիորեն հարստացած ամուսինների, այլև նրանց հիմնականում գործազուրկ կանանց ու զավակների ֆինանսական հոսքերի նկատմամբ: Այնպես որ կոռուպցիոն պայքարը հենց սկզբից դատապարտված է. վարչապետը ոչ կարող է իր դեմ պայքարել, ոչ էլ ՀՀ պաշտոնյաների ու նրանց կանանց: