Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Կոտայքի մարզպետարանի բիզնես-մտածողությունը՝ Գառնիի ծննդատանը

Վերջին շրջանում Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը հաճախ է գնում Գառնի համայնք, պատճառը Գառնիի համայնքում գտնվող հիվանդանոցն է:

Newspress.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ Վահագն Ոսկանյանի նպատակը հիվանդանոցի հաստիքների կրճատումն է: Նշեց նաև, որ արդեն մեկ տարի է` խոսակցություններ են պտտվում, որ հիվանդանոցը ցանկանում են վերածել հյուրանոցի, իսկ թե որտեղ են բուժօգնություն ստանալու ոչ միայն Գառնի, այլև հարակից Ողջաբերդ, Հացավան, Գողթ, Գեղադիր, Գեղարդ համայքների բնակիչները, այդ մասին Կոտայքի մարզպետարանից ցուցումներ չկան:

Սակայն, ինչպես վստահեցրեց աղբյուրը, ցուցումներ են տրվել հիվանդանոցի տնօրենին՝ աշխատակիցների կրճատման համար, մասնավորապես նախատեսում են կրճատել ծննդատան աշխատակիցներից 3-ին` թողնելով միայն մեկին, նա էլ պետք է աշխատի առավոտյան ժամը 9-ից մինչև 4-ը, իսկ թե, օրինակ, ժամը 5-ին ծննդաբերող կինը ում պետք է դիմի, այս հարցը ևս Վահագն Ոսկանյանը չի քննարկել:

Նշենք, որ հաճախ է պատահել, որ Գառնիի հիվանդանոցի աշխատակիցները ծնունդ ընդունելու համար մեկնել են հարևան Հացավան համայնք, որտեղ ծանր վիճակ է ստեղծվել և տեղում ընդունել ծնունդը:

Պատահել է նաև, որ ամռան շրջանում Գառնիի սարերում ամառային արոտի մեկնած ազգությամբ եզդի բնակչությանը անհրաժեշտ է եղել մանկաբարձական ծառայություններ. հիվանդանոցի աշխատակիցները տասնյակ կմ են անցել և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Իսկ թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել, կամ թե արդյոք Կոտայքի մարզպետարանի համապատասխան աշխատակիցներն են մեկնելու օգնեն բուժօգնության կարոտ բնակչությանը, այս հարցը ևս Վահագն Ոսկանյանի կողմից չի քննարկվել:

Հակառակը` նախօրեին, երբ գալով հիվանդանոց՝ քննարկելու կրճատումների հարցերը, Վահագն Ոսկանյանը հանդիպել է հիվանդանոցի մուտքի մոտ բողոքող Գառնիի բնակչությանը: Ականատեսները վկայում են, որ ավելի շատ մարդ էր հավաքվել հիվանդանոցի մոտ, քան Ազատ գետի փրկելու հարցով բողոքի ակցիայի ժամանակ:

Տեսնելով հավաքվածներին` Վահագն Ոսկանյանը չքմեղացել է և հավաստիացրել է, որ այն ամենն ինչ գառնեցիներն ասում են՝ թե հիվանդանոցը փակելու, թե կրճատելու վերաբերյալ սուտ է, իսկ թե այդ դեպքում ինչու է եկել նա հիվանդանոց, այս հարցը ևս չի քննարկվել:
Ի դեպ գառնեցիները բարձրացրել են դեղորայքի, շտապ օգնույթան ծառայության, նաև աշխատավարձերի հարցը, երբ անգամ նվազագույն աշխատավարձ չեն ստանում, այլ 40-45 հազար, Վ. Ոսկանյանը հեգնել է՝ դա կարևոր չի, նաև նշել է, որ 20 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ են արվել հիվանդանոցում և չեն փակելու, ինչին ի պատասխան հավաքվածներն ասել են, որ հիվանդանոցի վրա առնվազն 5 մլն դրամի աշխատանք է արվել, որին ևս Վահագն Ոսկանյանը պատասխան չի ունեցել:

Ինչպես երևում է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկած գերատեսչական կրճատումներին Կոտայքի մարզպետարանում լրիվ լուրջ են ընդունել, բայց ոչ իրենց մասով: