Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ Փաշինյանին
Հասարակություն

Մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետև պատասխանել դիմորդների ծնողների և լրագրողների հարցերին: Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն հանդարտ և բնականոն:

Նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով` քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը, այն մի կողմից կապված է քննությունների այս ընթացակարգի, մյուս կողմից պայմանավորված է հատկացված տեղերի քանակով: Նա նշել է նաև, որ միջին գիտելիք ունեցող ցանկացած երեխա, նույնիսկ առանց հատուկ պատրաստվածության, առանց կրկնուսույցների ծառայություններից օգտվելու հնարավորություն ունի իր ուսումը շարունակել բարձրագույն կրթական հաստատություններում:

Նախարարը տեղեկացրել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ ԿԳ նախարարությունն ունի որոշակի ծրագրեր. «Հաջորդ տարի պետք է փորձենք լուծել մի քանի կարևոր սկզբունքային հարցեր: Տարանջատելու ենք երեք գործընթաց. հիմա բոլորը կենտրոնացված են մեկ տեղում՝ և’ պետական պատվերը, և’ քննական գործընթացը, և’ մրցույթը: Երեքն էլ անցկացվում են թեստավորման կենտրոնում: Թեստավորման կենտրոնը պետք է իրականացնի իր հիմնական գործընթացը՝ իրականացնի գիտելիքների գնահատում:

Այնուհետև պետական պատվերը կկենտրոնացնենք մեկ համակարգում, որտեղ հիմնական շեշտադրումը կկատարենք սոցիալական բաղադրիչի վրա, այսինքն պետական պատվերի, կրթաթոշակների հսկայական զանգվածը կդնենք զուտ սոցիալապես անապահով շերտերի անվճար ուսուցման ապահովման վրա: Վերջին գործընթացը կլինի այն, որ համալսարանները կհաստատեն անցողիկ շեմերը և, ըստ այդմ, մրցույթները կիրականացվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այժմ մշակման փուլում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքը, և վերջինս ունի այնպիսի ձևաչափ, որն աշխարհի շատ երկրներում ընդունված է: Այն պետության օժանդակությունն ավելի հասցեական կդարձնի, քանի որ մեր հանրապետության մի զգալի հատված, որը սոցիալական անապահով շերտերից է, հնարավորություն չունի մասնավոր կրկնուսույցների մոտ պարապելու, անգամ ընտանիքները հնարավորություն չունեն ուսանողական վարկ վերցնել: Նման երեխաներին հնարավորություն ենք ընձեռելու անվճար կրթություն ստանալ: Եվ սա է պատճառը, թե ինչու ենք ցանկանում պետական պատվերի մեջ սոցիալական հատվածը հստակեցնել: Կրթաթոշակ կամ պետական պատվեր հասկացությունը պետք է բաժանվի երեք մասի. սոցիալական, ավելի նպատակային ուսուցման, և գիտելիքի՝ զուտ քննական արդյունքներով: Սա լուրջ բեռնաթափում կիրականացնի»,- նշել է նախարարը:

Լևոն Մկրտչյանի խոսքով` թեստային կենտրոնացված համակարգն ունի առավելություններ օբյեկտիվության և հակակոռուպցիոն համատեքստում, բայց մասնագիտական որակի իմաստով ավտոմատ ստուգումը չի տալիս այն հնարավորությունները, որն առաջատար համալսարաններում կազմակերպում են բանավոր քննության, փոխադրությունների և էսսեների միջոցով: Նախարարն անդրադարձել է կրթության որակի հետ կապված խնդիրներին և նշել. «Կրթության որակը խիստ կարևոր է, և հենց այստեղ պետք է վստահել համալսարաններին: Առիթ կունենանք ներկայացնել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագիծը, որտեղ նախարարության գործառույթներում կտրուկ բեռնաթափում է տեղի ունենալու և աճելու է համալսարանական պատասխանատվությունն ու վստահությունը: Համալսարանները պետք է պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի կարողանանք որակ պահանջել», – ընդգծել է Լևոն Մկրտչյանը:

Ընդհանուր առմամբ դիմորդների թիվն այս տարի 11375 է, իսկ այսօր «Հայոց լեզու և գրականություն » առարկայի միասնական քննությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 6266 դիմորդ: