Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Նպատակ ունեմ զարգացնել և նոր մակարդակի հասցնել հայկական բասկետբոլը. Տիգրան Գյոկչյան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկամսյա ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հունիսի 7-ին հավաքականին միացավ նաև թիմի նորանշանակ մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Վերջինս երկարամյա աշխատանքային փորձ ունի, ինչպես լիբանանյան, այնպես էլ ասիական ակումբներում: ՀԱՕԿ լրատվության բաժինը ներկայացնում է նրա հետ հարցազրույցը.

– Ինչպե՞ս անցավ Ձեր գլխավորությամբ առաջին մարզումը:

– Իմ օգնականները սկսել են աշխատանքը հունիսի 1-ից, իսկ ես երեկ երեկոյան ժամանեցի Երևան, քանի որ Լիբանանի առաջնությունը դեռ չէր ավարտվել: Առաջին մարզմանը շատ բան ցույց չտվեցի: Աշխատում ենք տեխնիկա-տակտիկական քայլերի վրա: Դեռևս ընդհանուր համապատկերի չենք հասել: Այս ամենը հիմնական ժամանակի խնդիր է, որպեսզի հասկանանք, թե այս պահին ով ինչի է ընդունակ:

– Ի՞նչ ծրագրեր ունեք մինչև Եվրոպայի առաջնությունը:

– Բացի մարզումները, նախատեսել ենք ընկերական հանդիպումներ: Կմրցենք երիտասարդական հավաքականի, Իրանի հավաքականների, ինչպես նաև հնարավոր է խաղ կանցկացնենք ռուսական ակումբներից մեկի հետ: Իրանի ազգային և երիտասարդական հավաքականները պետք է ժամանեն հունիսի 23-ից 25-ը: Այս ամենը մոտ օրերս վերջնականապես կհաստատվի:

– Որպես նորանշանակ մարզիչ, ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրված:

– Իմ խնդիրը մեկանգամյա արդյունքի մեջ չէ, նպատակ ունեմ զարգացնել և նոր մակարդակի հասցնել հայկական բասկետբոլը: Եվ դրա սկիզբը կլինի հավաքականի ստեղծումը, որին հայությունը երկար է սպասել: Պետք է օգնենք սպորտային դպրոցներին, ուշադրություն դրաձնենք ակումբների հնարավոր ստեղծմանը, ուշադրության կենտրոնում պահենք երիտասարդական թիմերին: Կուզենայի, որ ապագայում Հայաստանում հանդես եկող բասկետբոլիստներն էլ կարողանային համալրել մեծահասակների հավաքականը: Ես լիահույս եմ, որ հայկական բասկետբոլը կարող է նոր թափով զարգանալ և վերածնունդ ունենալ:

– Հավաքականի հիմնական կորիզը սփյուռքի հայ երիտասարդներն են, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել նրանց ներուժը:

– Թիմում կան և՛ փորձառու խաղացողներ, և՛ երիտասարդ բասկետբոլիստներ, ովքեր կօգնեն ազգային հավաքականին: Միշտ հետևել եմ տղաների խաղերին և գիտեմ, թե ինչի են ունակ: Ունենք մի շարք տղաներ, ովքեր հեռանկարային են: Նրանք կկարողանան լավ արդյունքի հասնել:

– Հիմա նախապատրաստվում եք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Ո՞րն է հիմնական խնդիրը:

– Որպես մարզիչ, իհարկե միշտ էլ հաղթանակ ենք ուզում, պայքարում ենք առաջին տեղի համար: Մենք ունենք հնարավորություն պայքարելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում լավագույն տեղերի համար: Բայց ուզում եմ, որ այս հավաքականից բացի բազա ստեղծենք ապագայի համար: Մենք ունենք այդ հնարավորությունը՝ ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, Գաբրիել Ղազարյանի, Արա Պողոսյանի, Արթուր Նազարյանի շնորհիվ: Բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհում, այդ կերպ մենք աշխարհում ևս կկարողանանք բարձրացնել Հայաստանի անունը: