Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Գոգոլը, որ Շարմազանովին ճանաչեր, «Քիթն» այլ կերպ կգրեր

Պարզունակությունը սահմաններ չի ճանաչում: ԱԺ փոխնախագահ, բայց հոգու խորքում իր ձախակողմյան աթոռին նստելու երազանք փայփայող Էդուարդ Շարմազանովի տրամաբանությամբ շարժվելու դեպքում յուրաքանչյուր պետություն պետք է իր սահմաններին Չինական պարիսպ կառուցի:

Ըստ շարմազանովյան «տեսության»՝ բռնությունը դատապարտելը քիթ խոթել է, ուրիշի գործին խառնվել, պետք է խառնվել և քիթը խոթել, երբ բռնությունը տեղի է ունեցել չեզոք գոտում, կամ որևէ տեղ, որն իր իշխանությունը չունի:

ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ ՀՀ-ի կողմից դատապարտելու վերաբերյալ հարցին Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թող ՀՀ-ում նստեն իրենց տեղը և քիթ չխոթեն Արցախ, որովհետև Արցախն ինքնիշխան պետություն է:

Այ այստեղ արդեն նկատվում է հակադրություն, չնայած Շարմազանովը լավ էր մտածել, բայց չստացվեց: ԱԺ փոխնախագահն այլ հարցերից խուսափելու համար ասաց, որ Հայաստանը` որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, կարող է միջամտել ԼՂՀ-ի գործերին: Մեկը լիներ Հայաստանի անվտանգությունը երաշխավորեր:

Ուրեմն պարզաբանում. ԼՂՀ-ն քարն ու ծառը չէ, ԼՂՀ-ն մարդիկ են` ԼՂՀ քաղաքացիները, այդ թվում նաև ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանը, թե՞ կարելի էր քիթը խոթել, երբ ընդդիմադիր չլիներ: Բացի այդ, ի՞նչ է արել ՀՀ-ն, բացի օրական քառասուն անգամ հայտարարելուց, որ բանակցային սեղանի շուրջ նստի ԼՂՀ-ն, ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ոչ թե ԼՂՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գնաց Ադրբեջանի նույն պաշտոնյայի հետ հանդիպման, այլ ՀՀ ԶՈՒ պետը: Հարցերը շատ են:

«Քիթը չխոթել» ասելով` Շարմազանովն իրականում ասելիք չուներ ու չէր դատապարտում բռնությունն Արցախում, մնացածը «լո-լո» էր` խառնվել, չխառնվել, նստեն տեղերը: Իբր ինքը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, մյուսներին էլ խորհուրդ է տալիս:

Բոլորովին վերջերս ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ՀԱՊԿ արտագնա նիստում իր հայտարարությունը Շարմազանովը մեծ սիրով տարածում էր. նա բարձրաձայնել էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին: Բա եղա՞վ, Ադրբեջանն ինքնիշխան պետություն է, ԼՂՀ-ն նույնպես, ինչո՞ւ ես քիթդ խոթում, կամ Պրահայում դատապարտել էր Դեյր էզ Զորի եկեցեղու պայթեցումը: Չեխիան անկախ երկիր է և ի՞նչ կապ ունի ընդհանրապես եկեղեցու պայթեցման հետ, Սիրիան նույնպես ինքնիշխան երկիր է: Բայց Չեխիայի խորհրդարանի փոխնախագահը կարծես թե չասաց՝ Սիրիան ինքնիշխան պետություն է, մենք գործ չունենք, թող պայթեցնեն:

Պարզունակ է, շատ, այդ դեպքում ինչո՞ւ ենք աշխարհին կոչ անում դատապարտել ցեղասպանությունները:

Այնուամենայնիվ, Շարմազանովը չկարողացավ ջրից չոր դուրս գալ, որովհետև ըստ իր «տեսության»՝ նայած ում նկատմամբ է բռնությունը: Ու բացի այդ, լրագրողների «դեմքին թռնելն» էլ, իբր «ջահել ջան» ենթատեքստով դիմելն էլ է դատապարտելի:

Պարոնա’յք, բռնությունը դատապարտելի է` անկախ վայրից, անձից, ազգությունից, ռասսայից, կրոնից ու քաղաքական կողմնորոշումներից: Հակառակ դեպքում… հակառակ դեպքում ի՞նչ գործ ունեք Ազգային ժողովում և ընդհանրապես ինչո՞ւ գործ ունեք: