Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Նաիրիտի» գույքը գույքագրվո՞ւմ է մի մասով պարտքը փակելու համար. պարզաբանում է նախարարը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կրկին կառավարության ուշադրությունը հրավիրեց «Նաիրիտի» վրա:

Լևոն Զուրաբյանն անդրադառանալով մարտի 11-ին «Նաիրիտի» հարցերով ձևավորված աշխատանքային խմբին, հարցրեց. «Խումբը պետք է ուսումնասիրություններ ներկայացներ գործարանի ներկա և հետագա աշխատանքի վերաբերյալ, բայց մինչ օրս չի հրապարակվել, իսկ հունիսի 6-ին «Նաիրիտի» գրեթե ողջ անձնակազմը աշխատանքից ազատվելու վերաբերյալ գրություններ է ստացել, բացի այդ կատարվել է նաև ողջ գործարանի գույքագրում: Ի՞նչ եզրակացության է հանգել աշխատանքային խումբը, ի՞նչ նպատակով է գործարանի գույքի գույքագրվել»:

Հարցին պատասխանող` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ասաց, որ աշխատանքային խմբից դեռևս առաջարկություն չի եղել վերագործարկման համար.

«Հաշվի առնելով, որ «Նաիրիտը» կաուչուկի արտադրություն էր իրականացնում, որի վերաբերյալ ընդամենը տասը կամ մի քիչ ավելի շատ կազմակերպություն կարող էին հետաքրքրություն դրսևորել, աշխատանքային խմբին ներկայացվել է, որ եթե լինի քիչ թե շատ իրատեսական առաջարկ, ներկայացնել անձամբ ինձ՝ հետագա գործերը պլանավորելու համար: Տեղեկացնեմ, որ դեռ «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ որևէ առաջարկ չի եղել»,- ասաց նախարարը:

Գույքագրման վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը պատասխանեց, որ պայմանավովածություն ունեն ԱԻՆ-ի հետ՝ դրանց վնասազերծման համար:

Անդրադառնալով պատգամավորի այն դիտարկմանը, թե արդյոք կառավարությունը դադարեցնո՞ւմ է «Նաիրիտի» աշխատակիցների աշխատանքը, Լևոն Յոլյանը պատասխանեց, որ այն դադարեցվել է 2010 թվականի մարտից, և մինչ օրս կաուչուկի արտադրություն չկա գործարանում:

Լևոն Զուրաբյանն արձագանքեց, որ նախարարի գրավոր պատասխանը տպավորություն է ստեղծում, որ նախարարը փորձում է թաքցնել ճշմարտությունը, և իր տեղեկությունների համաձայն՝ ողջ գործարանի գույքն է գույքագրվում, այլ ոչ թե միայն պայթյունավտանգ նյութերը:
«Կան տեղեկություններ, որ գույքագրման նպատակը 2 մասի կիսելն է, և պարտքի դիմաց պետք է տրվի Երևան ՋԷԿ-ին, մյուսը՝ Նաիրիիտ-2-ին, և դրանով փակվի պահպանությունը»,-ասաց Զուրաբյանը:

Լևոն Յոլյանն ի պատասխան ասաց, որ ինքը ներկայացրել է իրական իրավիճակը: