Մահացել է Օֆելյա Համբարձումյանը
Ազգային ժողովում արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց Հարկային օրենսգրքի քննարկումը և հայտնեց, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:
«Օֆելյա Համբարձումյնաը 20-րդ դարի ընթացքում ապացուցեց, որ հայ մշակույթն անզուգական է, հզոր է»,- ասաց Շարմազանովը և խորհրդարանի անունից ցավակցություն հայտնեց Օֆելյա Համբարձումյանի հարազատներին, ընտանիքին:
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհու հիշատակը: