NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Համայնքների խոշորացմանը համայնքապետերը դեմ են, մարզպետն ու իշխանությունը` կողմ (տեսանյութ)

Համայնքների խոշորացման թեմայով տարբեր մարզերի համայնքների ղեկավարներ հրավիրվել էին կառավարություն՝ մասնակցելու ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստին:

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ներկա էր տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Նիստը վարող Ստեփան Մարգարյանը համայնքապետերին առաջարկեց անկաշկանդ ներկայացնել իրենց հուզող հարցերը: Համայնքապետերի քննարկումներից ակնհայտ էր, որ հիմնականում համայնքների խոշորացմանը կողմ էին այն համայնքապետերը, որոնց ղեկավարած համայնքների շուրջ միավորվելու էին առավել փոքր համայնքներ:

Արարատի մարզի Շաղափ համայնքի ավագանի Մարո Առաքելյանը նշեց, որ իրենց համայնքը ևս պետք է խոշորացվի և միանա հարևան Ուրցաձորին: «Գյուղացիները կարծիքը կարող եք, չէ՞, հարցնել, իրենք համաձայն չեն: Ընտրության պահին են հարցնում համագյուղացիներին»,- ասաց համայնքի ավագանին, որին հակադարձեց Ուրցաձորի գյուղապետը, ով նշեց, որ կողմ է համայնքների խոշորացմանը և ինքը 17 տարի է՝ համայնքապետ է:

Ուրցաձորի համայնքապետին ի պատասխան՝ քննարկմանը ներկա համայնքապետերն ասացին, որ նա կարողանում էլավ լեկցիա կարդալ և առաջարկեցին խոշորացումով պատգամավոր ընտրեն, ոչ թե համայնքապետ:

Տերտերյանն էլ, արձագանքելով Մարո Աաքելյանի հարցին, թե յուրաքանչյուր փոքր հարցի համար համայնքի բնակիչները պետք է գնան հարևան գյուղ՝ ասաց, որ ամեն անգամ ինչ-որ տեղ գնալու խնդիր չկա և կլինի փոքրիկ վարչական ներկայացուցչություն համայնքում իր փոքրիկ աշխատակազմով:

Վստահեցնում եմ՝ նոր համայնքը շատ ավելի ունակ կլինի հարցին լուծում տալու համար»,- ասաց նա և նշեց, թե կարող են թեկնածություն առաջադրել և իրենց բնակավայրերի շահերը ներկայացնել:

Ելույթով հանդես եկավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ասաց, որ Հայաստանում կան խոշորացված համայնքներ, և պետք է ուսումնասիրել դրանց դրական և բացասական կողմերը և հետո անցնել մյուս համայնքների խոշորացմանը:

Այնուամենայնիվ, համայնքապետերի մեծամասնությունը դեմ էր համայնքների խոշորացմանը: Նույն Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետը հստակ հայտարարեց, որ իրենք դեմ են խոշորացմանը: Սակայն հանձնաժողովի ղեկավարն ու Վաչե Տերտերյանն իրենց դժգոհությունը հայտնեցին: Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով ասաց, որ մարզում համայնքի խոշորացում է եղել, որն էլ իր դրական արդյունքներն արդեն ցույց է տալիս:

Քննարկման ավարտին փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, միևնույն է, համայնքապետերն իրենց կարծիքին մնացին, Վաչե Տերտերյանն ու Ստեփան Մարգարյանն` իրենց: Քննարկմանը չհաջողվեց համայնքապետերին համոզել, որ կողմ լինեն խոշորացմանը: Առաջարկվող ծրագրին կտրականապես դեմ էին սահմանամերձ համայնքների ղեկավարները: