Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Վարչապետը պատրաստվում է նոր կրճատումների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով, որին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում:

Իհարկե, թվում է, որ հրաշալի միջոց է բարձրաձայնելու, բողոքելու վերընշված խնդիրներին առնչվելու դեպքում:

Նշենք, որ նախ թեժ գիծ գործում է գերատեսչությունների մեծ մասում, և արդյոք լուծո՞ւմ է ոլորտի խնդիրները կամ բացերը, սա այլ հարց է, օրինակ գերատեսչությունների թեժ գծի աշխատակիցներ,ը փոխանակ բողոքների վերաբերյալ տեղյակ պահեն վերադասին, տեղյակ են պահում այն կառույցին, որի դեմ քաղաքացին բողոքում է: Սա` ի միջի այլոց:

Նշենք նաև, որ կառավարությունն այս տարվանից որոշել է հիմնավորապես պայքարել կոռուպցիայի դեմ և այլ միջոց չի գտել, քան թեժ գիծ բացելը, իսկ ինչ կլինի, եթե զանգահարեն թեժ գծին և դժգոհեն հենց վարչապետից, կգործի՞ այս դեպքում թեժ գիծը, թե՞ տեղյակ կպահեն վարչապետին, որ ձեզանից բողոքում են: Սա ևս` ի միջի այլոց:

Գների անհիմն տատանումների, սերտիֆիկատների, փորձաքննությունների և թեժ գծի համար նախատեսված այլևայլ գործառույթների համար արդեն կան համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են այդ հարցերով:

Կամ այդ կառույցները՝ Մաքսային, ՍԱՊԾ, ՏՄՊՊՀ, Հակակոռուպցիոն խորհուրդ, որոնք կամ չեն աշխատում կամ այնքան վատ են աշխատում, որ վարչապետը ստիպված դիմում է ժողովրդին՝ լուծելու վերընշված խնդիրները:

Թեժ գիծ կոչվածը թափանցիկ աշխատաոճի քողարկում է, քանի որ խնդիրների դեպքում գերատեսչությունների ներկայացուցիչները մատնացույց են անում՝ թեժ գիծ ունենք, դիմեք:

Եվ եթե թեժ գծով հարցերը լուծվեին, ապա այն գերատեսչությունները՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, Սննդի անվտանգության պետական ծառայություն և այլ կառույցներում խնդիրները, կոռուպցիան կլիներ նվազագույն, որն այդպես չէ:

Միակ մարդը, ով հավատում է թեժ գծին, կարծես թե, վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ու չի բացառվում, որ թեժ գիծ բացելով, վարչապետն օպտիմալացնի ՍԱՊԾ-ն, ՏՄՄՊՊՀ-ն, Հարկային ու մաքսային կոմիտեն դարձնի թեժ գծի օղակ և այդպիսով առաջին ձեռքից՝ իր իսկ ստեղծած թեժ գծից ստանալով կոռուպցիոն թեժացումներ: