Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Պատվաստումների ոլորտում գյուղնախարարության կոռուպցիան աչք է ծակում

ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը` երկու բաղադրիչներով՝ Կենսապատվաստուկների ձեռք բերում և Հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպում:

Նշենք, որ պետպատվերի շրջանակներում իրականացվում է բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, պաստերեկյող, բրադզոտ, դասական ժանտախտ, վարրոատոզ հիվանդությունների գծով:

Նշենք, որ անընդհատ շեշտվում է, որ կենդանիների հաշվառում չկա, սակայն ազգային վիճակագրական ծառայությունն ավելի ճարպիկ է այս հարցում և կարողացել է քիչ թե շատ հաշվառել կենդանիներին, իսկ թե ինչու Գյուղատնտեսության նախարարությունը հաշվառել չի կարողանում, որ հենց իր գործն է, սակայն ԱՎԾ-ն կարողանում է, այլ հարց է:

Այսպես, 2015թ-ին պատվաստուկների ձեռքբերման և հակաանասնահամաճարակային միջոցառումների համար ծախսվել է 1,162,214.8 հազ. դրամ:

ՎՊ-ն հաղորդում է, որ իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել են դեպքեր, երբ համայնքների կողմից հաշվարկված անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանել տվյալ համայնքում փաստացի առկա անասնագլխաքանակի մասին տվյալներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչությունից վերահսկողության ընթացքում պահանջվել են հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռք բերման հաշվարկների վերաբերյալ հիմնավորումներ: Սակայն, 2014-2015թթ. համար ներկայացվել են իրարամերժ տեղեկություններ, այսպես՝ օրինակ, տրամադրված տեղեկանքներում խոշոր եղջերավոր կենդանիների` կովերի ծինը հաշվարկվել է 2014թ. 80%-ով, իսկ 2015թ. 90%-ով: Դաբաղ հիվանդության նկատմամբ մանր եղջերավոր կենդանիներն ամբողջությամբ չեն պատվաստվում, օրինակ՝ առկա են համայնքներ, որտեղ մանր եղջերավոր կենդանիների մի մասը պատվաստվում են, իսկ մյուս մասը` ոչ, այստեղ բացակայում է ցանկացած տրամաբանություն:

01.01.2014թ. դրությամբ պահեստում առկա են եղել գումարով 35,538.2 հազ.դրամի և 01.01.2015թ-ի դրությամբ՝ 27,286.4 հազ. դրամի պատվաստանյութեր, ախտորոշիչ և լաբորատոր նյութեր, սակայն, դրանք հաշվի չեն առնվել հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում:

Այսինքն` հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռք բերման հաշվարկների վերաբերյալ կարգ գոյություն չունի, կամ պլանավորման դաշտը կարգավորված չէ:

Այսպիսով, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման հաշվարկների վերաբերյալ կարգ գոյություն չունի, կամ պլանավորման մասով դաշտը կարգավորված չէ: Պլանավորման հիմքում ընդունվում են ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կողմից տրամադրված տվյալները, որոնք ձևավորվում են տարեկան մեկ անգամ կատարված հաշվառման արդյունքներով. ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը տարվա ընթացքում անասնագլխաքանակի գծով տեղի ունեցող շարժի վերաբերյալ տվյալներ չի ստանում: Տարեվերջին պահեստում առկա պատվաստանյութերի, ախտորոշիչ և լաբորատոր նյութերի մնացորդները հաշվի չեն առնվել հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում: Սա գյուղնախարարության կողմից կոռուպցիայով զբաղվելու լավագույն դրսևորումն է:

Նշենք նաև, որ անասնաբույժի կողմից ստացված պատվաստանյութերը մինչև միջոցառումների իրականացումը պահպանվել է սեփական նկուղում, սառնարան չունենալու պատճառով, հետևաբար համայնքում պատվաստանյութերի պահպանման պայմանների ոչ լիարժեք ապահովման պատճառով վտանգվում են պատվաստանյութերի որակական հատկանիշները: