Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Գալուստ Սահակյանը գիտի, բայց չի ասում, թե ովքեր են ընտրակաշառք բաժանողները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև երեկ ստորագրված Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությանը` ասաց, որ ընդունված փաստաթուղթը հնարավորություն կտա բացառել այն ընտրախախտումները, որոնց մասին մշտապես բարձրաձայնվում է:

Հարցին, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ նման փաստաթուղթը և արդյոք ԵՄ-ից գումարներ ստանալու համար իշխանությունը համոզե՞ց ընդդիմությանը, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Իշխանությունը որևէ գումար չի ստանալու, այն կազմակերպությունը, որը գումար պիտի տրամադրի, ինքը սարքավորում կբերի»:

Հարցին, թե այդ սարքավորումները հնարավորություն կտա՞ն բացառել այն ընտրախախտումները, որոնց մասին մշատապես բարձրաձայնվել է, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այժմ ընդունվածն էլ ընտրախախտումների վերաբերյալ, այլևս նույն վիճակում չի լինի, սակայն առաջարկություններ կան մատնահետքեր վերցնելու և այլն, ինչին իշխանությունը համաձայն է. «Մենք հետևյալն ենք ասում, մեզ համար լրիվ միևնույն է. պարզապես անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ»:

Դիտարկմանը, թե հանրության վստահության համա՞ր է իշխանությունը գնացել այդ քայլին, ԱԺ նախագահն ասաց. «Մեկ անգամ պիտի ամեն ինչ անել, որ և′ հասարակությունը, և′ ընդդիմությունը, և′ քաղաքական ուժերը հասկանան, թե ովքեր են ընտրվում և ինչի համար»:

Հարցին, թե մինչ այժմ չե՞ն իմացել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մինչև հիմա մտածել են, որ ընտրությունները պարզ տեսակ են, և եթե որևէ թիմ հաղթում էլ էր, ասում էին՝ վսյո, անվավեր է, որովհետև ինչ-որ բան էն չի»:

Հարցին, թե ստորագրված համաձայնագրով ի՞նչը կբացառվի՝ ընտրակաշառք չե՞ն բաժանի, վարչական լծակներ չե՞ն կիրառվի, Գալուստ Սահակյանն ասաց. «Այս խնդիրը վերաբերում է ընտրության օրվան, իսկ դրանից առաջ ով ընտրակաշառք է տալիս, ով ինչ գործողություն է սպասարկում… դա ամբողջ աշխարհում էլ կա: Այսինքն` ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպասում է, որ իրեն ընտրակաշառք տան, որ գնա ընտրության»:

Դիտարկմանը, թե այսինքն էլի իշխանությունը կաշա՞ռք է տալու, Գալուստ Սահակյանն ասաց, որ իր կարծիքով՝ իրենք երբեք ընտրակաշառք չեն բաժանել, սակայն մեկ առ մեկ գիտեն, թե ովքեր են ընտրակաշառ բաժանում. «Մեր հաշվին ոչ ոք քվեներ չի ապահովում, մենք անցնում ենք մեր ձայների հույսով: Իհարկե, երբեմն մեր միջից էլ մարդիկ կարող են լինել, ովքեր կփորձեն ինչ -որ մի բան անել, բայց, ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, որ ընտրակաշառքով որևէ թիմ անցնում է: Այդ պատճառով մենք կողմնակից ենք որևէ նորագույն տեխնոլոգիայով ընտրությունների անցկացմանը, այդտեղ կերևա ոչ թե ընտրակաշառքը, այլ այն, որ մարդը մտել, քվեարկել է: Ենթադրենք, թե որևէ մեկին կաշառք տվեցին, ո՞վ ասաց, որ դու տվել ես, քեզ էլ պետք է քվեարկի»:

Հարցին, թե կհայտնի՞ ընտրակաշառք բաժանողների անուններ, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես այնքան շատ բաներ գիտեմ, բայց որևէ բան չեմ ասում, որովհետև եթե ես որևէ բան ասեմ, պիտի ընկնեմ ապացուցեմ, իսկ ապացուցելը դժվար է»:

Դիտարկմանը, թե նախադեպ կլիներ, եթե մեկ անգամ հայտարարվեր, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը նախադեպերի հետևից չի ընկնում: