Վարչապետի մրցանակը` ապառիկ
Այսօր Երևանի գրողների միության նախագահ, Նոր Դար ամսագրի խմբագիր Աբգար Ափինյանը Պարույր Սևակի անվան մրցանակը հանձնեց նորդարական Ալեքսանդր Ղումաշյանին:
Ինչպես պարզվեց, վարչապետի կողմից հովանավորվող մրցանակը` շուրջ 80 հազար դրամ մրցանակային ֆոնդով, տրվում է շուրջ 10 տարի, գուցե ավելին:
Նշենք, որ ի սկզբանե մրցանակային ֆոնդը շուրջ 40 հազար դրամ էր և այս տարիներին այն աճել է` հասնելով 80 հազարի շրջակայքը:
Խնդիրն այն է, որ գումարը դեռևս փոխանցված չէ, և ստացվում է, որ վարչապետի անունից տրվող կամ վարչապետի հովանավորությունն ունեցող մրցանակը տրվում է ապառիկ, քանի որ Ա. Ղումաշյանին տրվեց պատվոգիր, առանց մրցանակային գումարի:
Հիշեցնենք, որ այսօր Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան տարելիցն է, և այս օրը բանաստեղծի երկրպագուներն ու մտավորականներ հավաքվում են Զանգակատուն գյուղում, ոգեկոչում բանաստեղծի հիշատակը: