NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Մինչ նոր պատերազմ

«168 ժամ» թերթը գրում է.

«Քի Ուեսթ, Ռամբույե, Փարիզ, Վաշինգտոն, Մոսկվա, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ… Թալիշ, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ, Ստեփանակերտ… Առաջին խումբ քաղաքներում ու մայրաքաղաքներում պարբերաբար հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ այդ մայրաքաղաքներից որևէ մեկը ներկայացնող երկրի ղեկավարի նախաձեռնությամբ, միջնորդությամբ կամ պարտադրանքով, ու քննարկում են երկրորդ խումբ բնակավայրերում ապրող մարդկանց ու այդ բնակավայրերը պաշտպանող զինվորների ճակատագիրը:

Հանդիպում են՝ դիվանագիտական էթիկետի բոլոր կանոնները պահպանելով, սյունազարդ պալատներում ու սնդուսափայլ դահլիճներում, քննարկում են ամեն օր մահվան սպառնալիքի ներքո ապրող մարդկանց ճակատագիրը:

Այդ հանդիպումներով նրանք, լավագույն դեպքում, ապահովագրում են այդ մարդկանց այսօրը կամ վաղը, միևնույն ժամանակ՝ սպանելով այդ մարդկանց ապագան, տեսանելի և հեռու ապագան: Որովհետև այդ բոլոր հանդիպումներն իրականում ոչ թե՝ հանուն մարդկանց, մարդու կյանքի հանդիպումներ են, այլ՝ հանդիպումներ, որտեղ մարդկային կյանքն ընդամենը գործիք է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար: Այդ հանդիպումներում կա ամեն ինչ, բացի մարդու կյանքից: Այդ հանդիպումներում ոչ մեկը չի դողում գեթ մեկ մարդու կյանքի համար: Այդ հանդիպումները նրա համար են, որպեսզի երկուստեք մարդկային կյանքերը զոհվեն տարածության ու ժամանակի մեջ «համապատասխան չափաբաժիններով»:

Հանուն խաղաղության պահպանման ներկայացվող այդ հանդիպումներն իրականում հանուն պատերազմի հանդիպումներ են: Հատկապես, երբ դրանք անց են կացվում Ռուսաստանի տարածքում ու Պուտինի միջնորդությամբ, որի համար պատերազմը բոլոր հնարավոր մեթոդներից ամենանախընտրելին ու եկամտաբերն է: Պատերազմի միակ այլընտրանքն այս հանդիպումների տրամաբանությամբ՝ ոչ թե խաղաղությունն է, այլ հանձնվելը` ֆիզիկապես ու բարոյապես հանձնվելը: Պատերազմը միջոց է հասարակություններին, կրակի անմիջական սպառնալիքի ներքո երեխա մեծացնող ու բանակ ճանապարհել պատրաստվող մարդկանց վախեցնելու համար` համաձայնեք հանձնվելուն, եթե ցանկանում եք չզոհել ձեր երեխաներին:

Հողի ու մարդկային կյանքի միջև հավասարություն դնելու կեղտոտ քարոզչությունը, որն արդեն մի քանի ամիս բացահայտ ու թաքնված իրականացվում է Հայաստանում, դրա արտահայտությունն է, մարդկանց «հող՝ ոչնչի դիմաց» գործարքին նախապատրաստելուն ուղղված քարոզչությունը: Հողը ոմանց համար ծննդավայր, բնակավայր ու սրբավայր է, ոմանց համար՝ առևտրի առարկա: Խնդիրը փոխզիջումը չէ, առանց որի, հասկանալի է, չի կարող լինել ղարաբաղյան հարցի վերջնական լուծում ու մշտական խաղաղություն, որին ձգտում է ցանկացած բանական մարդ: Խնդիրն անիմաստությունն է, որով կարող է ու, ըստ ամենայնի, հանձնվելու է այդ հողը, որին այդքան հեշտությամբ Երևանում նստածներից շատերը ռազմավարական կամ ոչ ռազմավարական գնահատականներ են տալիս:

Ե՞րբ կկրակեն Ադրբեջանին Ռուսաստանի հանձնած վերջին տանկերը, ե՞րբ համացանցում կտարածվի հերթական տեսանյութը, որում հայ զինվորներին կհրահանգեն սպասել ու չկրակել, ե՞րբ կձերբակալվեն հերթական մի քանի գեներալները, ի վերջո, կկրկնվի՞ ապրիլյան պատերազմը, թե՞ այդ պատերազմի խնդիրը կլուծվի այլ պայմանավորվածությունների շրջանակներում, ժամանակի հարց է:

Սանկտ Պետերբուրգի երեկվա հանդիպումը գուցե կմոտեցնի այդ ժամանակը կամ կերկարաձգի մի քանի ամսով: Նախագահներին, միջնորդներին հնարավորություն տալով պատրաստվել հաջորդ հանդիպմանը, որը, հնարավոր է` տեղի կունենա ավելի գեղատեսիլ որևէ այլ քաղաքում կամ դղյակում: Մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում հազարների կյանքի վերաբերյալ, էսթետիկական բազմազանության կարիք ունեն, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր հանդիպումից անմոռանալի տպավորություններ ստանան ու արձանագրեն յուրաքանչյուր նման հանդիպման միակ նպատակը` մինչ նոր հանդիպում: Կամ` մինչ նոր պատերազմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում