Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Եվրոպան պետք է վերջ դնի Ալիևի ռեժիմին. Նաիրա Կարապետյանի ելույթը` ԵԽԽՎ-ում

Այսօր Ռասիզմը դարձել է իրական թշնամի, որի դեմ մենք պետք է պայքարենք, և Եվրոպան պետք է համախմբվի: Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է Նաիրա Կարապետյանը:

Ելույթում մասնավորապես ասվում է. Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսևորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, և այդ ռասիզմի անունն էր Նացիստական ռեժիմ:

Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական և ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների և մի շարք երկրիների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ:

Այո, սիրելի գործընկերներ, ասենք Ոչ Ատելությանն ու Վախին, բայց ասենք նաև Ոչ Ստին, չի կարելի խաբել Եվրոպային, մենք ունենք բազում ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանը ջախջախում և վերացնում հին հայկական մշակութային ժառանգությունը: Մի ստեք Եվրոպային:

Խոսքերիս ամենածանրակշիռ հաստատումն է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը` Ադրբեջանի կողմից ցուցաբերված ռասիզմի և անհանդուրժողականության դեմ (ՌԱԵՀ): Այս զեկույցի 25-րդ հոդվածում մենք կարդում ենք, «Անդրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է` հայկական ագրեսիայի մասին մշտական հռետորաբանություն լսելով: 2012թ-ին արված ուսումնասիրության համաձայն` ադրբեջանցիների 91% Հայաստանը իրենց ամենամեծ թշնամին են համարում»: Միևնույն տեղում մենք կարող ենք գտնել նաև հետևյալը` «Այլ աղբյուրների համաձայն` գոյություն ունի նաև ներքաղաքական կոնֆլիկտ, և ադրբեջանական ղեկավարությունը, կրթական համակարգը և ԶԼՄ-ները շատ բեղմնավոր են հայերին զրպարտելու հարցում: Քաղաքական հակառակորներին հաճախ մեղադրում են հայկական արմատներ ունենալու և հայկական աղբյուրներից գումար ստանալու մեջ»:

Եվ սա դեռ ամենը չէ: Կան բազմաթիվ օրինակներ, որ դպրոցական ծրագրում առկա են տարբեր առաջադրանքներ և խաղեր, որոնք բովանդակությունը հայերի հանդեպ չափից շատ ատելությունն է: Դպրոցական երեխաները վաղ տարիքից սովորում են թշնամի ունենալ, և այդ թշնամին հանդիսանում են հայերը:

Եվրոպայի Խորհրդի համար ամենևին էլ անակնկալ չէ, որ ՌԱԵՀ-ը իր զեկույցի մեջ նույնպես հիշատակում է Ռամիլ Սաֆարովի դեպքը, դեպք, որը հիմք է հանդիսացել այստեղ, Եվրոպայի Խորհրդում, Մեծ Բրիտանիային պատգամավոր պարոն Չոփի կողմից արված ԵԽԽՎ զեկույցի 13540 փաստաթղթղի համար, այն է «Դատապարտված անձանց փոխանցելու մասին Կոնվենցիայի չարաշահումը կանխելու համար միջոցներ»:

Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանցի սպա` Ռամիլ Սաֆարովը, ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ սպանել էր իր հայ գործընկերոջը` Գուրգեն Մարգարյանին, մինչ նա քնած էր, միայն վերջինիս հայ լինելու պատճառով: Կարճ ժամանակ անց նրան հունգարական բանտից տեղափոխել էին Ադրբեջան, որտեղ նա պետք է կրեր ցմահ ազատազրկումը` Բուդապեշտի դատարանի կողմից 2004թ-ին հայ սպային սպանելու համար վճիռի համաձայն: Բայց, հասնելով Ադրբեջան, Ռամիլ Սաֆարովը անմիջապես ազատ արձակվեց, ստացավ մայորի կոչում, բնակարան և վճար, որը նա չէր ստացել Հունգարիայում բանտարկված լինելու պատճառով: Դա այսպես կոչված հերոսի փառաբանման քայլ էր նախագահ Ալիևի կողմից:

Իր մամլո հաղորդագրության մեջ ՌԱԵՀ-ն ընդգծել է այն վտանգը, որ նման գործողությունները կարող են անպատժելիության զգացում ձևավորել ամենավտանգավոր ռասիստ հանցագործների մոտ:

Սակայն սա էլ անակնկալ չէ ադրբեջանական ռեժիմի պարագայում: Բոլորովին վերջերս մեկ այլ մարդասպան` ադրբեջանցի սպա, ով գլխատել էր Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին և, նկարվելով նրա գլխի հետ, տարածել լուսանկարները համացանցում, նույնպես փառաբանվել էր և պարգևատրվել նախագահ Ալիևի կողմից:

Նման տեսակի ռասիզմը առաջին հերթին սկսվում է բարձրաստիճան պաշտոնյաներից, և թույլ տվեք մեջ բերել մի նախադասություն նախագահ Ալիևի խոսքից, «Կան նաև ուժեր, որոնք չեն սիրում մեզ, չեն սիրում մեր ձեռքբերումները, դրանք մեզ վատը կամեցողներն են: Կարելի է բաժանել նրանց մի քանի խմբի: Առաջին հերթին` դրանք մեր գլխավոր թշնամիներն են` աշխարհասփյուռ հայությունը և այն կաշառված ու կոռումպացված քաղաքական գործիչները, որոնք գտնվում են նրանց լոբբիի ազդեցության տակ»:

Ես սրանք միայն հայերի հանդեպ ռասիզմի և անհանդուրժողականության օրինակներն են:

Ես կոչ եմ անում Խորհրդարանական վեհաժողովին վերջ դնել այսօրինակ երևույթներին, ասել ՎԵՐՋ ԴՆԵԼ ՆԱՑԻԶՄԻՆ, ՎԵՐՋ ԴՆԵԼ ՌԱՍԻԶՄԻՆ, ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՌԵԺԻՄԻՆ: