Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Սա եզակի այն օր է, երբ պետք է ազգովի շնորհակալություն հայտնենք բուժաշխատողներին. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Նախարարի ուղերձում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և մասնագիտական հաջողություններ։ Այս տոնն արդարացիորեն վերաբերում է նաև նրանց, ովքեր բարձր են գնահատում սպիտակ խալաթ կրողի անձնվեր աշխատանքը:

Բժիշկները եզակի մասնագետներից են, ովքեր գործունեությունից առաջ երդվում են` պարտավորվելով բուժելուց զատ գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, չմոռանալ, որ գործ ունեն նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։ Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը։

Ես ուզում եմ երախտիքի խոսք հղել մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի ու առողջության պահպանման գործում:

Սովորաբար ես առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր տոնական օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում` հիվանդի մահճակալի կողքին, շտապ օգնության մեքենաներում, ինչպես նաև ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Բայց այս անգամ առավել մեծ երախտիքով ուզում եմ հիշել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մասնագիտական ու մարդկային բարձր մղումներով նվիրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորների ու կամավորների ինչպես հիվանդանոցային, այնպես էլ` վերականգնողական բուժման գործին։

Հարգելի բարեկամներ, մեր գործունեությունը, սակայն, չի սահմանափակվում ամենօրյա մասնագիտական առաքելությամբ։ Մենք ձեզ հետ միասին ծրագրեր ենք իրականացնում բնակչությանը որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովելու, բուժհաստատություններն արդիականացնելու, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ։ Իսկ վերջին տարիներին, աշխարհի շատ երկրների օրինակով, դեմքով շրջվել ենք դեպի հանրային առողջապահություն և գնում ենք բնակչության առողջությունը պահպանելու ու բարելավելու ճանապարհով։

Ունենալով մասնագիտական նման ներուժ՝ ես չեմ կասկածում, որ այս ոլորտում ևս մենք հաջողություններ ենք արձանագրելու։ Դրա վառ վկայությունը հունիսի 7¬ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի տրադրումն էր։ Բարձր այդ ամբիոնից հնչեց, որ վերջին 8 տարվա ընթացքում մեր երկրում ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի գրանցվել։ Իհարկե, հպարտանալ կարելի է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունի այն բարձր գնահատականով, որ Հայաստանն օրինակելի երկիր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի, նպատակային ջանքերի ու հետևողական քայլերի արդյունք է:

Հարգելի գործընկերներ, բուժաշխատողների տոնը 2016թ.-ին նշանավորվում է կարևոր մի նախաձեռնությամբ։ Մեկնարկում է ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ առողջապահության երկարամյա նախկին նախարար, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող մրցանակների շնորհումը։ Մեր մեծ ուսուցչի ընտանիքի աջակցությամբ ստեղծված հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի «Էմիլ Գաբրիելյան» հատուկ մրցանակներ կշնորհի։

Սա եզակի այն օր է, երբ պետք է ազգովի շնորհակալություն հայտնենք բուժաշխատողներին։ Անկախ հասարակարգից ու քաղաքական իրավիճակից, անկախ այն բանից խաղաղություն է թե պատերազմ` բժիշկներն ու բուժաշխատողներն իրենց նվիրումով արժանի են բարձր գնահատականի։