Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Ես չեմ հասկանում «Ժառանգության» վերջին տարիների զիգզագները. Ստյոպա Սաֆարյան

«Ես բացարձակապես` որևէ ձևով, որևէ առնչություն չեմ ունենում «Ժառանգություն» կուսակցության գործունեության հետ հետ»,- Newspress.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Այն պահից ի վեր, երբ ես սկսեցի զբաղվել բացառապես իմ հետազոտական ինստիտուտով, քաղաքականության վրա ազդում եմ միայն այդ ինստիտուտի միջոցով: Ես ո′չ առնչություն ունեմ «Ժառանգության» կայացրած որոշումների հետ, ո′չ էլ որևէ առնչություն ունեմ»,- ասաց Սաֆարյանը:

Հարցին, թե Ստյոպա Սաֆարյանը նախկին գործընկերների հետ արդյոք պահո՞ւմ է հարաբերությունները, թե՞ ոչ, քաղաքագետը պատասխանեց, որ «Բարև Երևանում» դեռ աշխատում է նախկին թիմակիցների հետ, թեպետ բոլորի հետ չեն պահվում հարաբերությունները, բայց նշեց, որ ո′չ Րաֆֆի Հովհաննիսյանի, ո′չ էլ որևէ թիմակցի հետ ոչ մի վեճ և խոսակցություն չի ունեցել: Շեշտեց՝ բոլոր հոդվածները, որ տեղ գտան ընդդիմադիրից մինչև այլընտրանքային ԶԼՄ-ներում, որևէ ձևով չեն համապատասխանում իրականությանը:

Ասել, թե կամուրջներն այրված են «Ժառանգություն» խմբակցության հետ, քանի որ եթե չկա շփում, ուրեմն չկան նաև հարաբերություններ, Ստյոպա Սաֆարյանը միանշանակ չպատասխանեց, սակայն նշեց, որ ինքը չի հասկանում «Ժառանգության» վերջին տարիների քաղաքական զիգզագները: Նախկին Ժառանգականն ասաց, որ խմբակցությունում կան անդամներ, որոնց հետ հարաբերությունները շատ սովորական և նույնիսկ սառն են:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և քաղաքական որևէ ուժի հետ համագործակցելու հետ կապված` Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այդ հարցերի շուրջ մտածելու նույնիսկ ժամանակ չունի, չի կարող ո′չ հերքել, ո′չ հաստատել: «Ժառանգության» մասնակցության պարագայում էլ շեշտեց, որ եթե ցանկություն լինի, կաշկանդող հարցեր քիչ կան.

«Ես հիշեցրի, որ մեծամասնության հետ ունեմ լավ հարաբերություններ, եթե ցանկություն ունենամ հետ գնալու, հավատացեք, որ ինձ կաշկանդող հարցեր քիչ կան: Պարզապես ես այլ պատկերացումներ ունեի կուսակցության գործունեության վերաբերյալ: Խնդիրը ոչ թե միջանձնային դաշտում է, այլ այն, թե ինչ է ուզում անել «Ժառանգությունը», անհասկանալի, ինչ-որ տեղ նաև անընդունելի որոշումներ, որոնք, իմ կարծիքով, թուլացրին կուսակցության դիրքերը քաղաքականության մեջ: Ես երկու բան եմ իմացել, որ «Ժառանգությունն» ունի բարձր հեղինակություն երկու բանի պատճառով, մեկն իր իմիջն է, որն ապահովել է թիմը, մյուսը՝ այն ֆունկցիան, որ նա կատարում է դաշտում: Կոնցեպցիան փոխվեց 2012թ. խորհրդարանական ընտրություններում: Իմ նախկին որոշ գործընկերներ, օրինակ` Ռուբեն Հակոբյանը, ասում էր այն, ինչ-որ անում է «Ժառանգությունը», լուրջ չէ»:

Դիտարկմանը, թե Ռուբեն Հակոբյանին շատ են կապում իշխանական թևի հետ, Ստյոպա Սաֆարյանն ասաց.

«Կարող եմ ասել, որ Ռուբեն Հակոբյանն անդամակցել է կուսակցությանը` չկիսելով այդ կուսակցության և′ գործունեության ձևը, և′ արտաքին, և′ ներքին հարցերում առանցքային դիրքորոշումներ: Ուզում եմ ասել, որ խախտվեց կուսակցության իմիջը և ֆունկցիան»:

Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ոչ ճիշտ կամային հատկությունների՞ արդյունք էր դա, հարցինք Սաֆարյանին, նախկին ժառանգականն ասաց.

«Կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հարգանքը կուսակցության ներսում միշտ եղել է բավարար, որպեսզի կուսակցությունը քննարկում անի: «Ժառանգությունը» հրաժարվեց այն ամենից, ինչ անում էր մինչ 2012թ., բայց նաև հստակ ծրագրեր չդրեց, թե ինչ պետք է անի: Ես չեմ մասնակցի մի տեղ, որտեղ ո′չ ֆունկցիան է հստակ, ո′չ իմիջն է այն, ինչ ես եմ պատկերացնում: Գնաս և մաս կազմես մի բանի, որը չես կիսում, որ ի՞նչ անես»: