Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան
Հասարակություն

«Մեր քաղաքը». Երևանի կենտրոնում շարունակվում է քաղաքաշինական «բեսպրեդելը»

Երևան քաղաքի կենտրոնում շարունակվում է քաղաքաշինական «բեսպրեդելն» ու ապօրինի՝ մարդու իրավունքները խախտող շինարարական ծրագրերի իրականացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր քաղաքը» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Նալբանդյան 106/1 հասցեում չորս տարի առաջ ապօրինաբար սկսված շինարարության ծրագրի հաստատումից ի վեր՝ տեղում արդեն ավելի քան ութ հարկ բարձրության շենք է կառուցվել։ Վերջերս շրջակա շենքերի բնակիչներն, որոնք շուրջ հինգ անգամ հանդիպել էին այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և Նաշբանդյան 106/1-ում իրականացվող քաղաքաշինական ծրագրի ներդրող Գևորգ Մարդանյանի հետ, կրկին դիմեցին քաղաքապետարան, որրպեսզի հարգվի իրենց՝ չորս տարի առաջ ձեռքբերած պայմանավորվածությունը, այն է` շենքը յոթ հիմնական և մեկ մանսարդային հարկից ավելի բարձր չլինի, ինչն ուղղակիորեն բխում էր նաև ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի հուլիսի 31-ի N 814-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից։

Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները ներդրողի հետ միասին որոշեցին կրկին խաբել Նալբանդյան 106/1-ի շրջակա շենքերի բնակչությանը։ Կառուցապատողն սկսեց ավելացնել հարկերը՝ չնայած քաղաքացիները հստակ պահանջ էին ներկայացրել քաղաքային իշխանություններին՝ «վերացնել ավելացված հարկերի ամրանները և սկսել կտուրի կառուցման եզրափակիչ աշխատանքներ, ինչպես նաև տրամադրել կառուցվող շենքի հարկայնության պայմանների չխախտման վերաբերյալ գրավոր հավաստիացում»։

Ավելին, սույն թվականի ապրիլի 26-ի N452-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունն արդեն կատարված ապօրինության հիման վրա խմբագրեց գերակա շահի նախկին որոշումը՝ փոխարինելով «մինչև 7 վերգետնյա և նահանջած մանսարդային» բառերը «9 վերգետնյա հարկով և մեկ ետնահանջ հարկով» բառերով, իսկ շինարարության ավարտի ժամկետը երկարաձգեց մինչև 2018 թվականը։

Այսքանից ստանում ենք Հայաստանում կիրառվող քաղաքաշինության ոլորտի ապօրինությունների ռազմավարության ամբողջական պատկերը։ Ապօրինի աշխատանքները սկզբում տեղի են ունենում պատկան մարմինների թողտվությամբ, ապա օրինականացվում են ազդակիր համայնքի մեջքի հետևով՝ ներդրող-քաղաքապետ-վարչապետ ձևաչափում կատարվող ինչ-ինչ կասկածելի գործարքների արդյունքում։

Ինչ վերաբերում է Նալբանդյան 106/1-ի մասնավոր օրինակին, որտեղ քաղաքացիների բողոքները քաղաքապետարանն ուղղորդում է կառուցապատողին՝ ավելի շատ սլաքն ուղղելով ապօրինությունը նկատողների, քան թե ապօրինության հեղինակների վրա, իսկ գերակա շահի որոշումն ըստ պահանջի խմբագրվում է, ապա նշված իրողությունները ևս մեկ անգամ հիմք են տալիս հիշելու շենքի շինարարությունը բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապող վարկածները»: