Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Ազգային ժողովի դիմաց ակցիա կանցկացվի` ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի

«Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի՝ հունիսի 27-ին, բողոքի ակցիա կանցկացնի ԱԺ շենքի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից: Նշենք, որ այդ օրը հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում նախատեսված է քննարկել ՀՕՊ համաձայնագիրը:

Նախաձեռնությունը տարածել է նաև հայտարարություն, որի մեջ մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն հրաժարվում իրենց դավաճանական քաղաքականությունից ու կրկին Ազգային ժողովի օրակարգում ընդգրկել են հակաօդային պաշտպանության ղեկավարումը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու հարցը:

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունել է որոշում` առաջարկել Ազգային ժողովի նախագահին հունիսի 27-ին` ժամը 12-ին, գումարել խորհրդարանի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված հարցերից է նաև «Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը:

Հակաօդային պաշտպանության ղեկավարումը օտար պետությանը հանձնելը դավաճանություն է, որը մահացու սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Արցախի բնակչության և մեր զինվորների ու սպաների կյանքը, այլ նաև Հայաստանի: Առավել ևս, որ այդ պետությունն է հանդիսանում Ռուսաստանը, որի բանակը «ուշացել» է Սումգայիթում ու Բաքվում, երբ հայ մարդկանց էին կոտորում: Կամ «Կոլցո» գործողության ժամանակ, երբ Ադրբեջանի հետ համատեղ ցեղասպանության ենթարկեցին Գետաշենն ու Շահումյանի շրջանը և, իհարկե, Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքը:

Ակնհայտ է, որ սա Արցախի հայկական հողերի հանձնման ընդհանուր նախագծի հերթական փուլն է և Ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը: Հայկական հողերի հանձնման այս ընդհանուր նախագծի մասն են կազմում նաև Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնելը, որը սկսել էր նախաձեռնություն կամավորականների ուժերով վերականգնելու Ապրիլյան պատերազմի տարածքային կորուստները:

Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը կանխելու այս դավաճանության դրսևորումը:

Երկուշաբթի՝ հունիսի 27-ին` ժամը 12-ին, մենք հավաքվում ենք Ազգային ժողովի՝ Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ, որ կանխենք Ազգային ժողովի կողմից այդ համաձայնագրի վավերացումը: Այդ օրը կսկսվի անժամկետ նստացույց ԱԺ-ի մոտ, քանի որ արտահերթ նստաշրջանը տևելու է 4 օր, և անհայտ է, թե որ օրն է համաձայնագիրը դրվելու քվեարկության:

Մեր նպատակն է թույլ չտալ այս համաձայնագրի վավերացումը, որը հնարավոր կլինի զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելով: Կոչ ենք անում բոլորին առավելագույնս տարածել այս հայտարարությունը և երկուշաբթի՝ հունիսի 27-ին առավոտյան ժամը 12-ից լինել Ազգային ժողովի շենքի մոտ»:

«Մենք ենք տերը մեր երկրի»