Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Գիտնականները բաց նամակ են հղել Գևորգ Կոստանյանին և Վահրամ Շահինյանին

Նուբարաշենի ճանապարհին հայտնի լեզվաբան Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով բաց նամակով են հանդես եկել մի խումբ գիտնականներ՝ ակադեմիկոսներ, պրոֆեսորներ և գիտությունների թեկնածուներ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի կապակցությամբ:

Բաց նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:

«Վերջերս ողջ հանրապետությունը ցնցեց Նուբարաշենում կատարված բարբա­րո­սա­կան սպանությունը. հարազատ մոր աչքի առջև դաժանորեն սպանվեց ընտանիքի օրի­նակելի հայր, հողի ազնիվ աշխատավոր, մարդկային բարձր արժանիքներով օժտ­ված մի մարդ՝ Եղիշե Խաչատրյանը: Նա մեր գործընկերոջ՝ Փ. Մեյ­թիխանյանի ամու­սինն էր: Մենք Եղիշեին ճանաչել ենք իբրև պարզ, ազնիվ աշխատավորի, մեր հայ­րե­նի­քի ճակատագրով մտահոգված անկեղծ հայ մարդու:

Ապրիլյան պատերազմի օրերին մեր հասարակությանը համակած միաս­նա­կա­նու­թյունը, մարդկային ջերմությունը, սրտացավությունը բոլորիս մեջ կրկին հավատ արթ­նացրին մեր ժողովրդի ապագայի, մեր երիտասարդության առողջ ուժերի, նրա մարդ­կային բարձր նկարագրի հանդեպ: Բայց, ցավոք, իրականությունը փաստում է, որ այսօր մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ, որը հաճախ շատ ավելի վտանգավոր է, և նրա ներկայությունը ժանտախտի պես վարակում է մեր հասարակությունը բարոյալքման ախտով: Մեր օրերում, երբ հայ զինվորը կյանքի ու մահվան կռիվ է տալիս սահմանին, մենք այստեղ խաղաղ պայմաններում հաճախակի լսում ենք կատարվող բռնարարքների, բար­բա­րո­սա­կան սպանությունների, դաժան ծեծերի, խոշտանգումների և այլ հան­ցա­գոր­ծու­թյուն­ների մասին:

Այս ամենը խստորեն անհանգստացնում է մեզ՝ մտավորականներիս, և վստահ ենք՝ նաև մեր հասարակության ճնշող մեծամասնությանը: Մենք չենք կարող լռել և թույլ տալ, որ թափթփուկները եղանակ ստեղծեն մեր երկրում, որ վախի ու ահաբեկման մթնո­լոր­տի պատճառով ազնիվ մարդիկ անգամ վախենան օգնության ձեռք մեկնել տուժողին, որ մեր հասարակության՝ դարերով ձևավորված արժեհամակարգը այս օրերին գլխի­վայր շրջվի:

Եղիշե Խաչատրյանի սպանությունը ցնցեց շատ-շատերին: Նրա մահը միայն իր ըն­տա­նիքի խնդիրը չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրի ներկայով և ապագայով: Կարծում ենք՝ շատերն են գիտակցում, որ Եղիշե Խաչատրյանի փոխա­րեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը, իսկ դա նշա­նա­կում է, որ մեր երկրում լրջորեն վտանգ­ված է քաղաքացու կյանքի ապա­հո­վու­թյու­նը: Հանցագործների և զոռբաների անպատժելիության մթնո­լորտի առկա­յու­թյունը, ինչ խոսք, չի կարող չանհանգստացնել իր եր­կրի և ընտանիքի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացու:

Դիմելով ձեզ՝ հույս ենք հայտնում, որ ինչպես Եղիշե Խաչատրյանի սպա­նու­թյան, այնպես էլ այլ ծանր հանցագործությունների ան­աչառ քննությունը և իրական մեղավորների բացահայտումն ու արդարացի պատիժը կնպաստեն մեր հասա­րա­կու­թյան բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և թույլ չեն տա, որ իրական ոճրագործներն իրենց զգան ազատ ու անպատժելի»,- մասնավորապես՝ ասվում է նամակում, որի տակ ստորագրել են

Մելքոնյան Աշոտ Աղասու, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր

Գասպարյան Սեդա Քերոբի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր

Մաթևոսյան Լիաննա Բենիամինի, ՌԴ ԲԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր

Մելիքյան Գուրգեն Վրեժի, բ.գ.թ., պրոֆեսոր

Ավագյան Արծրուն Աբգարի, բ.գ.դ., պրոֆեսոր

Հովսեփյան Լիանա Սամվելի, բ.գ.դ., պրոֆեսոր

Աբաջյան Աննա Հենրիկի, բ.գ.դ., պրոֆեսոր

Կարապետյան Կարո Մնացականի, մ.գ.թ., պրոֆեսոր

Առաքելյան Արա Հրաչիկի, բ.գ.դ., պրոֆեսոր

Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի, բ.գ.դ., պրոֆեսոր

Հովսեփյան Մուշեղ Մայիսի, բ.գ.դ., պրոֆեսոր

Կարապետյան Իգոր Կարապետի, մ.գ.դ., պրոֆեսոր

Հարությունյան Համլետ Մալխասի, պ.գ.դ.

Խառատյան Ալբերտ Արմենակի, պ.գ.դ.

Խուդինյան Գևորգ Սարգսի, պ.գ.դ.

Սահակյան Ռուբեն Օնիկի, պ.գ.դ.

Դանիելյան Էդվարդ Լիպարիտի, պ.գ.դ.

Սաֆարյան Ալեքսանդր Վիլենի, պ.գ.թ., պրոֆեսոր

Ջրբաշյան Աշխեն Էդվարդի, բ.գ.թ., դոցենտ

Պետրոսյան Վարդան Զորիկի, բ.գ.թ., դոցենտ

Բաղդասարյան Հասմիկ Գրիգորի, բ.գ.թ., դոցենտ

Հայրապետյան Աշոտ Պուշկինի, բ.գ.թ., դոցենտ

Չալըմյան Նուբար Տրդատի, պ.գ.թ., դոցենտ

Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի, բ.գ.թ., դոցենտ

Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի, բ.գ.թ., դոցենտ

Սաղաթելյան Ռիտա Գուրգենի, բ.գ.թ., դոցենտ

Ափինյան Աբգար Գևորգի, բ.գ.թ., դոցենտ

Հարությունյան Զավեն Հրանտի, մ. գ. թ., դոցենտ

Խոսրոևա Անահիտ Ռազմիկի, պ.գ.թ.

Կարապետյան Արմեն Հովակիմի, պ.գ.թ.

Մուրադյան Հակոբ Ղարիբի, պ.գ.թ., դոցենտ

Ամիրջանյան Հասմիկ Հովիկի, պ.գ.թ.

Ավագյան Վաչագան Վարազդատի, բ.գ.թ., դոցենտ

Եղիազարյան Ալինա Վահրիճի, մ. գ. թ., դոցենտ